Երևանի պատմության թանգարան-2016. հետադարձ հայացք

ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Երևանի պատմության թանգարանում փետրվարի 2-ին բացվեց «100-ն անց» խորագրով վավերագրական լուսանկարների ցուցահանդեսը:

020220162

Ցուցահանդեսում ներկայացված 30 լուսանկարների միջոցով հեղինակը՝ լուսանկարիչ Իննա Մխիթարյանը, փորձել էր ներկայացնել վերապրածներ, շարունակվող մշակույթ և այն ամենը, ինչը պահպանվում է Հայոց Ցեղասպանությունից 100 տարի անց (Մանրամասն)…

 * * *

1002201610Երևանի քաղաքապետարանի Մշակույթի և տուրիզմի վարչությունը «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց թանգարանի, Ժամանակակից արվեստի թանգարանի, Կարեն Դեմիրճյանի թանգարանի և Նանսենի անվան թանգարանի տնօրենների հետ 2016թ. փետրվարի 10-ին հերթական այցը և խորհրդակցությունն անցկացրեց Երևան քաղաքի պատմության թանգարանում: Քննարկվեցին թանգարաններին վերաբերող մի շարք ընդհանուր խնդիրներ և ծրագրեր  (Մանրամասն)…

* * *

3e4c129ec3877c055443805452099d8631098c11Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առթիվ, Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի սպասասրահում բացվեց «Կինը՝ քաղաքային տնտեսությունում» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը, որտեղ ներկայացվել էր խորհրդային շրջանից մինչ մեր օրերը ամենատարբեր ոլորտներում կնոջ զբաղվածության ու դերի մասին պատմող թանգարանի լուսանկարների հավաքածուի պահոցից 32 լուսանկար (Մանրամասն)…

 * * *

97a4f104b9568050d6afa9b35f00cd26ec9c8922Կանանց միամսյակին նվիրված միջոցառումների շարքում Երևանի պատմության թանգարանի ցուցասրահում բացվեց քանդակագործ, նկարիչ, դիզայներ Նուռի «ԵրևանՈՒՀԻ» խորագրով աշխատանքների` իր տեսակով բացառիկ ցուցադրությքունը, որտեղ ներկայացվեցին շուրջ 50 գործեր՝ արծաթյա և ոսկյա զարդեր, նաև գեղանկարներ (Մանրամասն)…

* * *

871b107d1f9fd9301b71c875f2259ecb07a30f34Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում մարտի 17-ին Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը թանգարանում նախաձեռնեց «Քաղաքը և միջավայրը» թեմայով լուսանկարների ցուցադրություն: Ցուցադրության ներկայացվեց Լիոնի, Մարսելի և Փարիզի 16 լուսանկար, իսկ Երևանը ներկայացված էր «Լոկատոր» ընկերության տեսաֆիլմով և «Բյուրեղյա քաղաք» մանրակերտի ցուցադրությամբ (Մանրամասն)…

* * *

12923217_1278995548795756_3828721065754537352_nԵրևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության նախաձեռնությամբ մարտի 29-ին թանգարանում բացված «Մշակույթների երկխոսություն» խորագրով ցուցահանդեսում ներկայացվեց թանգարանում պահվող իրանական մշակույթի հավաքածուից շուրջ 75 թանգարանային առարկա, այդ թվում՝ գործվածք, գորգեր, գեղանկարներ, մանրանկարներ, 16-րդ դարի մարմարե շատրվան, 18-19-րդ դարերով թվագրվող կենցաղային առարկաներ (Մանրամասն)…

 * * *

adb310289ed115716c6f6cf834cb9582462e5c6aՋազի միջազգային օրվան նվիրված համերգային ծրագրին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող ջազի լեգենդ, աշխարհահռչակ բասկիթառահար Ռիչարդ Բոնան այցելեց Երևան քաղաքի պատմության թանգարան: Շրջելով հարկաբաժիններով և ծանոթանալով Երևանի պատմությանն ու այդ մասին պատմող բացառիկ ցուցանմուշներին՝ երաժիշտը հիացմունքով նշեց, որ ուրախ է գտնվել նման հին ու միաժամանակ երիտասարդ ավյունով քաղաքում, որն ունի ջազային հրաշալի անվանդույթներ և սիրով լսում է ջազ: Թանգարանում շրջելուց հետո Ռիչարդ Բոնան գրառում է կատարել պատվավոր հյուրերի մատյանում (Մանրամասն)…

* * *

T210599Մայիսի 20-ին բացվեց «Հեղինակային տիկնիկ» ցուցահանդեսը՝ նվիրված երեխաների պաշտպանության միջազգային օրվան: Այն առաջին փորձն էր՝ ներկայացնելու հեղինակային տիկնիկը, որպես հայկական դեկորատիվ-կիրառական արվեստի ինքնուրույն և կայացած ուղղություն, որն ընդգրկում է արվեստի տարբեր տեսակներ՝ քանդակ, գեղանկարչություն, դիզայն: Ցուցահանդեսին մասնակցեցին 25 տիկնիկագործներ, ովքեր ներկայացրեցին տարբեր տեխնիկայի և ժանրի 100-ից ավել տիկնիկներ (Մանրամասն)…

 * * *

210520172«Թանգարանները և մշակութային լանդշաֆտները» խորագրի ներքո «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը մայիսի 21-ին իր ամենամյա մասնակցությունն ունեցավ նաև Երևան քաղաքի պատմության թանգարանը:
Այդ օրը.
– թանգարան այցելեց շուրջ 5160 այցելու,
– տեղի ունեցավ առաջին անգամ ցուցադրվող 4 ցուցանմուշի շնորհանդես՝ Երևանի բերդի շատրվանը (17-18-րդ դարեր), Երևանի քաղաքային ժամացույցը (19-րդ դար), Երևանի հին շուկայի՝ Ղանթարի կշեռքը (19-րդ դար) և Երևանի բնակելի տան վիտրաժներ (18-19-րդ դարեր),
– տեղի ունեցավ նաև «Կենդանի լուսանկար» ինտերակտիվ միջոցառումը,
– ազգային տարազների ցուցադրմամբ հանդես եկավ «Տերյան» մշակութային կենտրոնը (Մանրամասն)…

* * *

5766b3430eae9e5932d24e092283007f9f0ff1e4«Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրով «Հայ Արտ» մշակութային կենտրոնում լուսանկարիչների միջազգային օրվա առիթով հուլիսի 13-ին բացվեց «Երևանյան էտյուդներ» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը, որտեղ ներկայացվեցին Երևանի պատմության թանգարանում պահպանվող 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի, նաև խորհրդային շրջանի հայազգի անվանի լուսանկարիչների շուրջ 70 աշխատանքներ: Ցուցահանդեսում տեղ էին գտել հայ ժամանակակից լուսանկարչության հիմնադիրներ Հովհաննես և Գեղամ Թարիվերդյանցների, Մարտիրոս Դադյանցի, Հովհաննես Քյուրքչյանցի, ինչպես նաև Դմիտրի Երմակովի և այլոց լուսանկարները (Մանրամասն)…

 * * *

260720165Երևան քաղաքի պատմության թանգարանում հուլիսի 26-ին բացվեց Մարիամ Ղարիբյանի ասեղնագործ աշխատանքների ցուցահանդեսը, որը կրում էր «Վերադարձ» խորագիրը: Ներկայացվեցին Այնթապի հայտնի ասեղնագործական դպրոցը, ինչպես նաև արդի դիզայներական մոտեցումներով շուրջ 25 աշխատանք (Մանրամասն)…

 * * *

050820161Արցախի մայրաքաղաքի Վերածննդի հրապարակում մեկնարկած «Երևան ՏԱՐԱԶֆեստ 2016» փառատոնում նորի ու ավանդականի ներդաշնակ համադրությամբ տարազները ներկայացրեց Երևանի պատմության թանգարանը (Մանրամասն)…

 * * *

10baf290008d04af6757fc2129ab3b3d73e480b8Սեպտեմբերին 14-ին բացվեց ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված «Չկա անկախություն ուրիշի գծած սահմաններում» խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացվեցին թանգարանի համապատասխան հավաքածուի մաս կազմող 1988-1990-ական թվականների արցախյան շարժման բնօրինակ պաստառներ (Մանրամասն)…

* * *

01102016Հոկտեմբերի 8-ին բացվեց «Գոստ-Արտադրված է Երևանում» խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացվեցին խորհրդային տարիներին Երևանում արտադրված թեթև և սննդի արդյունաբերական արտադրանքի նմուշներ՝ թանգարանի արտադրական ֆոնդի հարուստ հավաքածուից: Ցուցահանդեսը նվիրված էր Երևանի 2798 և թանգարանի 85-ամյա հոբելյաններին (Մանրամասն)…

 * * *

14787626_1160383380699054_605181Երևանի քաղաքապետարանի, Երևան քաղաքի պատմության թանգարանի և Չեխիայի Հանրապետության դեսպանատան համատեղ նախաձեռնությամբ հոկտեմբերի 18-ին թանգարանում ներկայացվեց չեխ փորագրող, գծանկարիչ, մեդալների և մետաղադրամների դիզայներ Կարել Զեմանի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը: Ցուցահանդեսում ներկայացվեցին Կարել Զեմանի գրաֆիկական աշխատանքները և նրա ձևավորմամբ պատրաստված մեդալներն ու մետաղադրամները (Մանրամասն)…

 * * *

ec011cb8b829f2d890d60bf3779ad6c57cd01ad5Նոյեմբերի 9-ին Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ տեղի ունեցավ Երևան քաղաքի պատմության թանգարանի 85-ամյակին և Կարեն Դեմիրճյանի թանգարանի 15-ամյակին նվիրված հանդիսավոր արարողություն: Ներկայացվեցին երկու թանգարանների ստեղծման և գործունեության մասին պատմող փոքրիկ տեսաֆիլմեր, որոնք նաև յուրօրինակ հաշվետվություն էին՝ տարիների կատարած աշխատանքի: Այնուհետ տեղի ունեցավ «Երևան 4» գիտական հոդվածների ժողովածուի շնորհանդեսը:

* * *

03c664789e9d582cd6941d01712d7b9a985dab6b«Երևան քաղաքի պատմության թանգարան» ՀՈԱԿ-ը, որպես կազմակերպություն, իր պատմության մեջ առաջին անգամ պարգևատրվեց «Երևանի զինանշան» հուշամեդալով, որը դարձավ թանգարանի 95660-րդ ցուցանմուշը՝ գրանցվելով Մուտքի մատյանում և անմիջապես տեղ գտնելով մշտական ցուցադրությունում (Մանրամասն)…

 

* * *

a921ce304d59b80f7d7b64a5d8b4b59de9b961c5Նոյեմբերի 9-10-ը Երևան քաղաքի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Երևան-4» խորագրով գիտաժողովը՝ նվիրված թանգարանի հիմնադրման 85-ամյակին: Գիտաժողովում զեկուցումներով հանդես կգան թանգարանի աշխատակիցները, ՀՀ ԳԱԱ պատմության, հնագիտության և ազգագրության, արվեստի ինստիտուտների գիտաշխատողներ, ինչպես նաև անհատներ Մոսկվայից և Ֆրանսիայից (Մանրամասն)…

 

* * *

b612764c2afdbb06b6afcc2f0260e3a854abb55dԵրևան քաղաքի պատմության և Լենինգրադի պաշտպանության և շրջափակման հիշատակի պետական թանգարանների միջև մշակութային համագործակցության մասին համաձայնագրի շրջանակներում նոյեմբերի10-ին Երևանի պատմության թանգարանում բացվեց «Լենինգրադ, Շրջափակում, Մարտական մատիտ, 1941-1944» խորագրով ցուցահանդես: Ներկայացվեց լենինգրադյան նկարիչների՝ «Մարտական մատիտ» միավորմանը նվիրված պաստառների շարքը, որն ստեղծվել է Լենինգրադի շրջափակման տարիներին՝ 1941-1944թթ.: Երևան քաղաքի պատմության ու Լենինգրադի պաշտպանության և շրջափակման հիշատակի պետական թանգարանների միջև համագործակցության արդյունքում կյանքի կոչված հերթական նախաձեռնությունն էր:

Երևան քաղաքի պատմության թանգարան
Այլ հրապարակումներ
prev next
  • Добавить ВКонтакте заметку об этой странице
  • Мой Мир
  • Facebook
  • Twitter
  • LiveJournal
  • MySpace
  • В закладки Google
  • Google Buzz
  • Яндекс.Закладки
  • LinkedIn
  • del.icio.us