Նախատոնական միջոցառում՝ Երևան քաղաքի խնամատար ընտանիքների մասնակցությամբ

1c459393572e4069245a0142036dd184945adca7

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը Երևան քաղաքի պատմության թանգարանում մասնակցել է քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի կազմեկերպած նախատոնական միջոցառմանը` Երևան քաղաքի խնամատար ընտանիքների մասնակցությամբ։

Previous Image
Next Image

Մայրության և գեղեցկության տոնին ընդառաջ կազմակերպած այս միջոցառման նպատակն էր հասարակության ուշադրությունը բևեռել իրենց բնույթով օրինակելի այս կանանց, ովքեր դժվարին կամ գուցե անելանելի վիճակներում սեփական ուսերին են կրում այլ ընտանիքներում լույս աշխարհ եկած երեխային կամ երեխաներին պահելու, խնամելու և հասարակության լիարժեք անդամ դաստիարակելու պարտականությունը:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով ներկաներին և շնորհավորելով Մայրության և գեղեցկության տոնի առիթով՝ քաղաքապետի տեղակալը նշել է, որ հենց այս օրը քաղաքապետարանում իրենց հյուրընկալելը պատահական չէ, քանի որ հրավիրյալ կանանց մեջ մայրության վեհ գաղափարը միախառնված է նաև Աստվածահաճո նախաձեռնության հետ: Արամ Սուքիասյանը վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը այսուհետ ևս իր լիազորությունների շրջանակում հնարավորին աջակցելու է նման ընտանիքներին: Միջոցառման ավարտին խնամատար ծնողները ստացել են ծաղկեփնջեր, իսկ երեխաները՝ անակնկալ նվերներ՝ ազգային արժեքների մասին պատմող, ինչպես նաև Երևանին նվիրված գրականություն և գրենական պիտույքներ։ Խնամատար ընտանիքների ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել մշտական ուշադրության համար և ընդգծել, որ նման նախաձեռնություններն իրենց նոր լիցք ու միայնակ չլինելու վստահություն են հաղորդում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Այլ հրապարակումներ
  • Добавить ВКонтакте заметку об этой странице
  • Мой Мир
  • Facebook
  • Twitter
  • LiveJournal
  • MySpace
  • В закладки Google
  • Google Buzz
  • Яндекс.Закладки
  • LinkedIn
  • del.icio.us