Ապրիլի 18-ին տեղի կունենա «Հարսանեկան իրարանցում» ծրագրի շնորհանդեսը

17883767_1396322537105136_7126331152867188001_n

Երևանի պատմության թանգարանում ապրիլի 18-ին՝ ժամը 15:00-ին, տեղի կունենա «Հարսանեկան իրարանցում» ծրագրի շնորհանդեսը, որը նվիրված է հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան:

Այս տարի այն նշվում է «Մշակութային ժառանգությունը և կայուն զբոսաշրջությունը» խորագրի ներքո:

Շնորհանդեսի ժամանակ տեղի կունենա թատերականացված ներկայացում թանգարանի երրորդ հարկի ցուցասրահում, որտեղ Վ. Բրյուսովի անվան ուսանողուհիները կկատարեն 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբում երևանցիների կենցաղում ընդունված հարսանեկան ծեսի արարողություն:

Ներկայացմանը երկխոսության միջոցով «մասնակցելու են» նաև համապատասխան թանգարանային ցուցանմուշները:

Այս ծրագիրը ցուցանմուշ-այցելու հաղորդակցության նոր՝ անիմացիոն մեթոդի կիրառման առաջին փորձերից է, որը կրելու է մշտական բնույթ՝ նպատակ ունենալով նաև նպաստել կայուն զբոսաշրջության զարգացմանը: Այս յուրատեսակ փաթեթ-առաջարկը զբոսաշրջիկների համար կարող է թանգարանի ցուցանմուշներին ծանոթանալու ինտերակտիվ տարբերակ հանդիսանալ:

Շնորհանդեսը հասանելի է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով:

Տեղեկությունների համար զանգահարել 010 568185, 010 58109:

Երևան քաղաքի պատմության թանգարան
Այլ հրապարակումներ
prev next
  • Добавить ВКонтакте заметку об этой странице
  • Мой Мир
  • Facebook
  • Twitter
  • LiveJournal
  • MySpace
  • В закладки Google
  • Google Buzz
  • Яндекс.Закладки
  • LinkedIn
  • del.icio.us