Նոր ծրագրի շնորհանդես Երևան քաղաքի պատմության թանգարանում

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևան քաղաքի պատմության թանգարանում ներկա է գտնվել Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված «Մշակութային ժառանգությունը և կայուն զբոսաշրջությունը» խորագրով կազմակերպված նոր ծրագրի շնորհանդեսին:

Ծրագրի հեղինակների մտահաղացման շրջանակում, յուրօրինակ էքսկուրսիայի միջոցով, ներկայացվում է 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի երևանցիների կենցաղում ընդունված մի շարք ծեսեր, այդ թվում նաև նախահարսանեկան ծեսի արարողությունը:

Previous Image
Next Image

Այդ համատեքստում, երկխոսության միջոցով, ներկայացվում են նաև համապատասխան թանգարանային ցուցանմուշները, որոնք Երևան քաղաքի պատմության թանգարանի հարուստ հավաքածուի մի մասն են կազմում:

Թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանի խոսքով` այս ծրագիրը ցուցանմուշ-այցելու հաղորդակցության նոր մեթոդի կիրառման առաջին փորձերից է, որը կրելու է մշտական բնույթ: Հաշվի առնելով, որ ծրագիրն այցելուներին մատուցվելու է նաև ռուսերեն և անգլերեն լեզուներով՝ կազմակերպիչները վստահ են, որ այն իր հերթին կնպաստի Երևանի քաղաքի պատմության թանգարան զբոսաշրջիկների նոր հոսքի ավելացմանը:

«Ներկայացվող ծրագրի նպատակը թատերականացված ներկայացումը չէ, ինչն արդեն կիրառվել է մի շարք թանգարաններում, այլ յուրօրինակ էքսկուրսիան, որն անցկացնում է ոչ թե թանգարանի էքսկուրսավարը, այլ համապատասխան կերպարը՝ երկխոսության միջոցով այցելուին հաղորդելով համապատասխան տեղեկատվություն ցուցադրված թանգարանային առարկաների մասին: Ծրագրի յուրահատկությունը կայանում է նաև նրանում, թե ինչպես է ոչ նյութական մշակութային ժառանգության միջոցով այցելուին մատուցվում նյութական մշակութային ժառանգությունը», – նշել է Արմինե Սարգսյանը:

Հարկ է նշել, որ նոր ծրագիրը գործելու է երկուշաբթի և չորեքշաբթի օրերին, ժ.14:00-16:00 –ն:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
  • Добавить ВКонтакте заметку об этой странице
  • Мой Мир
  • Facebook
  • Twitter
  • LiveJournal
  • MySpace
  • В закладки Google
  • Google Buzz
  • Яндекс.Закладки
  • LinkedIn
  • del.icio.us