Երևանի պատմության թանգարանում կբացվի Վալերի Պլոտնիկովի լուսանկարների ցուցահանդեսը

2017 թ. մայիսի 5-ին Երևան քաղաքի պատմության թանգարանում «Սանկտ-Պետերբուրգի օրերը Երևանում» ծրագրի շրջանակում կբացվի պետերբուրգցի հայտնի լուսանկարիչ Վալերի Պլոտնիկովի լուսանկարների ցուցահանդեսը: Ցուցահանդեսը կգործի մինչև մայիսի 31-ը:

Պլոտնիկովին իրավամբ անվանում են «գնացող դարաշրջանի» վկա: Կինոռեժիսոր Կոզինցևը նրա արվեստի յուրահատկությունը բնորոշել է որպես «լուսանկարիչ-ռեժիսոր», իսկ պոետ Անդրեյ Վոզնեսենսկին նրա մասին գրել է. «Պլոտնիկովը ֆոտո-Գրաֆ է»:

Վալերի Պլոտնիկովը ավարտել է գեղարվեստի Ակադեմիային կից գեղարվեստի դպրոցը, այնուհետև գեղարվեստի ինստիտուտը, իսկ 1969թ.՝ Համամիութենական պետական կինեմատոգրաֆիայի ինստիտուտը (ВГИК):

Նա լուսանկարել է գրեթե ամբողջ ռուս թատերական և դերասանական էլիտային: Նրա լուսանկարներում անմահացել են ակադեմիկոս Դմիտրի Լիխաչովը, Իոսիֆ Բրոդսկին. Միխայիլ Բարիշնիկովը, Սերգեյ Դովլաթովը, Ալլա Դեմիդովան, Անդրեյ Վոզնեսենսկին, Անդրեյ Միրոնովը, Վլադիմիր Վիսոցկին, Վյաչեսլավ Տիխոնովը, Իննոկենտի Սմոկտունովսկին, Եվգենի Եվստիգնեևը, Ալեքսանդր Աբդուլովը, Լեոնիդ Յարմոլնիկը, Նիկոլայ Կարաչենցովը, Միխայիլ Բոյարսկին, Բորիս Գրեբենշիկովը, Անդրեյ Մակարևիչը, Նիկիտա Միխալկովը և այլ հայտնի դերասաններ, երաժիշտներ, ռեժիսորներ, գրողներ: Ցուցադրությունում ներկայացված են լուսանկարչի 60 աշխատանք:

Մայիսի 5-ին նախատեսված ստեղծագործական հանդիպման ընթացքում  մշակույթի և արվեստի հայտնի գործիչների նշանակալից դիմանկարների հեղինակը կպատմի նկարների ստեղծման պատմության, ինչպես նաև այն մասին, թե ինչպես են ապրել, աշխատել, ստեղծագործել իր հերոսները:

Այլ հրապարակումներ
prev next
  • Добавить ВКонтакте заметку об этой странице
  • Мой Мир
  • Facebook
  • Twitter
  • LiveJournal
  • MySpace
  • В закладки Google
  • Google Buzz
  • Яндекс.Закладки
  • LinkedIn
  • del.icio.us