Սանկտ Պետերբուրգի օրերը Երևանում. կլոր սեղան-քննարկում «Համագործակցություն թանգարանային գործի բնագավառում» թեմայով

Մայիսի 4-5-ը Երևանում անցկացվող Սանկտ Պետերբուրգի օրերի շրջանակում նախատեսված հանդիպումների համատեքստում Երևան քաղաքի պատմության թանգարանում կազմակերպվել է կլոր սեղան-քննարկում` «Համագործակցություն թանգարանային գործի բնագավառում» թեմայով:

Previous Image
Next Image

Քննարկմանը մասնակցել են Սանկտ Պետերբուրգի` Լենինգրադի պաշտպանության և շրջափակման հիշատակի պետական թանգարանի տնօրեն Սերգեյ Կուրնոսովը, Սանկտ Պետերբուրգի «Մանեժ» կենտրոնական ցուցահանդեսային սրահի փոխտնօրեն Տատյանա Լարինան, Երևանի քաղաքապետարանի ենթակայության «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի, Երևանի ժամանակակից արվեստի թանգարանի, Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանի և «Կարեն Դեմիրճյանի թանգարանի» աշխատակազմերը` տնօրենների գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում սանկտ պետերբուրգցի և երևանցի գործընկերները ներկայացրել են իրենց թանգարանների պատմությունը, հիմնական ցուցադրություններն ու առաջիկա նախաձեռնությունները:

Պատմական ակնարկներ են ներկայացվել Լենինգրադի պաշտպանության և շրջափակման հիշատակի պետական թանգարանի և «Մանեժ» կենտրոնական ցուցահանդեսային սրահի գործունեության, Երևանի քաղաքապետարանի ենթակայության թանգարանների հետ ունեցած թեմատիկ համագործակցության վերաբերյալ:

Ռուս գործընկերներին հատկապես տպավորել է Երևան քաղաքի պատմության թանգարանի ներկայացրած «Էքսկուրսիան անակնկալով» ծրագիրը, որի շրջանակում ազգային տարազներով ուսանողները ավանդական նախահարսանեկան ծեսի թատերականացված ներկայացման ընթացքում ներկայացնում են թանգարանի` կենցաղը բնութագրող սրահի մի մասը:

Կողմերը քննարկել են նաև համագործակցության ուղղություններն ու երկու քաղաքներում փոխայցելությունների միջոցով թանգարանային ցուցադրություններ կազմակերպելու հեռանկարները:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Այլ հրապարակումներ
prev next
  • Добавить ВКонтакте заметку об этой странице
  • Мой Мир
  • Facebook
  • Twitter
  • LiveJournal
  • MySpace
  • В закладки Google
  • Google Buzz
  • Яндекс.Закладки
  • LinkedIn
  • del.icio.us