Սանկտ Պետերբուրգի օրերը Երևանում. Երևան քաղաքի պատմության թանգարանում բացվել է Վալերի Պլոտնիկովի լուսանկարների ցուցահանդեսը

fe90ac0320c050116ed75c92810457ef6de6ada7

Երևանում անցկացվող Սանկտ Պետերբուրգի օրերի շրջանակում Երևան քաղաքի պատմության թանագարանում բացվել է պետերբուրգցի հայտնի լուսանկարիչ Վալերի Պլոտնիկովի «Անցած դարաշրջանի դիմանկարը» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը: Հանդիսավոր բացմանը ներկա Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը, ողջունելով ցուցահանդեսի մասնակիցներին, հատկանշել է, որ երկու քաղաքների մշակութային երկխոսության հիմքում ընկած այս ցուցահանդեսը բազմոլորտ կապերի ամրապնդման ևս մեկ հարթակ է և մասնագիտական խորհուրդներ ստանալու հրաշալի հնարավորություն՝ երիտասարդ լուսանկարիչների համար:

Previous Image
Next Image

Ռուբեն Հովհաննիսյանը շնորհավորել է Վալերի Պլոտնիկովին երևանյան ցուցահանդեսի բացման առիթով և մաղթել ստեղծագործական նոր վերելքներ:

ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի անունից ռուս հայտնի լուսանկարչին ողջույնի խոսք է հղել դեսպանի առաջին քարտուղար Տիմուր Կարաբաևը: Ցուցահանդեսի բացմանը մասնակցել են նաև անվանի հայ լուսանկարիչներ, որոնցից Վահան Քոչարը սանկտպետերբուրգցի լուսանկարչին է նվիրել երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի օժանդակությամբ լույս ընծայված «Հայ լուսանկարիչներ» գիրք-հավաքածուն:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ պետերբուրգցի հայտնի լուսանկարիչ Վալերի Պլոտնիկովը նշել է, որ Երևանի և Սանկտ Պետերբուրգի բազմակողմ համագործակցության ու բարեկամության համատեքստում Երևան քաղաքի պատմության թանգարանում ցուցահանդեսով ներկայանալը մեծ պատիվ է իր համար: Հեղինակը հատկանշել է նաև, որ ժամանակին Սերգեյ Փարաջանովը բնակվել է Լենինգրադի իր բնակարանում, իսկ ընդհանրապես անձնական հավաքածուում անվանի հայերի լուսանկարներ շատ կան, սակայն Երևան է բերել նրանցից մի քանիսին, որպեսզի հայ հանդիսատեսը հնարավորություն ունենա վերհիշելու նաև ռուս մեծահամբավ գործիչներին: Ցուցահանդեսում ներկայացված է նկարչի 60 աշխատանք: Նրա աշխատանքների միջոցով անմահացել են ժամանակի ռուս և հայ հայտնի գործիչներ, թատերական և դերասանական վերնախավի ներկայացուցիչներ, ինչպիսիք են Սերգեյ Փարաջանովը, Մհեր Մկրտչյանը, Արմեն Ջիգարխանյանը, Անդրեյ Տորկովսկին, Վլադիմիր Վիսոցկին, Ելիզավետա Բոյարսկայան, Անդրեյ Վոզնեսենսկին, Նիկիտա Միխալկովը և այլք: Ցուցահանդեսը կգործի մինչև մայիսի 31-ը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
  • Добавить ВКонтакте заметку об этой странице
  • Мой Мир
  • Facebook
  • Twitter
  • LiveJournal
  • MySpace
  • В закладки Google
  • Google Buzz
  • Яндекс.Закладки
  • LinkedIn
  • del.icio.us