«Ցավալի պատմություններ. դժվար պատմելին թանգարաններում»

«Թանգարանների գիշեր» ծրագրի շրջանակներում, որն այս տարի կրում էր «Ցավալի պատմություններ. դժվար պատմելին թանգարաններում» խորագիրը, Երևան քաղաքի պատմության թանգարանում մայիսի 20-ին տեղի ունեցած «Պատմություններ ամփոփված նամակներում» միջոցառման ընթացքում ընթերցվեցին Մեծ Հայրենական պատերազմի ընթացքում ռազմադաշտից, իսկ հետագա տարիներին՝ աքսորավայրից ուղարկված, ինչպես նաև 20-րդ դարի հայտնի գործիչների նամակներ:

Previous Image
Next Image

Թանգարանի այցելուները նույնպես հնարավորություն ունեցան ընթերցելու, պատմելու կամ գրելու իրենց իսկ պատմությունները:

Նույն օրը թանգարանը հյուրընկալեց նաև ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի, անվանի հայ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին, ով ներկայացրեց 20-րդ դարասկզբին Արևմտյան Հայաստանում հայերի ջարդից մազապուրծ իր ընտանիքի պատմությունը:

Երևանի քաղաքապետարանի ենթակայության մյուս թանգարաններում անցկացված միջոցառումների մանրամասները տե՛ս այստեղ…

Այլ հրապարակումներ
prev next
  • Добавить ВКонтакте заметку об этой странице
  • Мой Мир
  • Facebook
  • Twitter
  • LiveJournal
  • MySpace
  • В закладки Google
  • Google Buzz
  • Яндекс.Закладки
  • LinkedIn
  • del.icio.us