Քաղաքապետարանի ենթակայության դպրոցների աշակերտներն այցելել են Երևան քաղաքի պատմության թանգարան

Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների շուրջ 4000 աշակերտ այցելել է Երևան քաղաքի պատմության թանգարան: Անվճար այցելության ընթացքում նրանք ծանոթացել են մայրաքաղաքի պատմությանն ու մշակույթին: Նույնքան աշակերտների էլ հատկացվել են Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի «Արծվաբույնը» և Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի «Շխոց Միհրան» ներկայացումների անվճար տոմսեր:

Previous Image
Next Image

Ծրագրի նպատակը երևանցի դպրոցականներին մայրաքաղաքի մշակութային արժեքներին ծանոթացնելն ու նրանց գեղագիտական դաստիարակությանը նպաստելն է:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
  • Добавить ВКонтакте заметку об этой странице
  • Мой Мир
  • Facebook
  • Twitter
  • LiveJournal
  • MySpace
  • В закладки Google
  • Google Buzz
  • Яндекс.Закладки
  • LinkedIn
  • del.icio.us