Մարիամ Ղարիբյանը թանգարանին նվիրեց իր աշխատանքներից մեկը

2017թ. մայիսի 25-ին Այնթափի ասեղնագործական դպրոցի հետևորդ և ուսուցիչ Մարիամ Ղարիբյանը Երևան քաղաքի պատմության թանգարանին նվիրեց իր ձեռքի աշխատանքներից մեկը՝ սեղանի ասեղնագործ ծածկոց: Երևանի պատմության թանգարանում Սփյուռքի նախարարության հետ համատեղ կազմակերպված նրա անհատական ցուցահանդեսը տեղի էր ունեցել 2016 թվականին:

Previous Image
Next Image

Նվիրատվության արարողությանը ներկա էին Մ. Ղարիբյանի սաները՝ Հ. Իգիթյանի անվան գեղագիտական կենտրոնի սաները, ովքեր այսօր Մարիամի ղեկավարությամբ սովորում են Այնթափի հայտնի ասեղնակարերը:

Երևան քաղաքի պատմության թանգարան
  • Добавить ВКонтакте заметку об этой странице
  • Мой Мир
  • Facebook
  • Twitter
  • LiveJournal
  • MySpace
  • В закладки Google
  • Google Buzz
  • Яндекс.Закладки
  • LinkedIn
  • del.icio.us