Արցախցի երեխաները՝ Երևան քաղաքի պատմության թանգարանում

Հայկական երկու պետությունների մայրաքաղաքների՝ Երևանի և Ստեփանակերտի միջև համագործակցության ծրագրերի շրջանակում Երևանում գտնվող արցախցի երեխաներն այսօր այցելել են Երևան քաղաքի պատմության թանգարան:

Previous Image
Next Image

Այստեղ նրանք Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանի, Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական պաշտպանության և առողջապահության բաժնի պետ Իվետա Դանիելյանի և Մարտակերտի համար 2 դպրոցի ներկայացուցիչ Սուսաննա Սարգսյանի ուղեկցությամբ շրջել են թանգարանի ցուցասրահներում, դիտել հին Երևանի անիմացիոն մանրակերտը` լուսային էֆեկտներով:

Այնուհետև արցախցի երեխաների համար կազմակերպվել է «Ճանաչիր Երևանը» գիտահանրամատչելի խաղ-էքսկուրսիան:

Արցախցի երեխաների այցի մանրամասները տես այստեղ…

  • Добавить ВКонтакте заметку об этой странице
  • Мой Мир
  • Facebook
  • Twitter
  • LiveJournal
  • MySpace
  • В закладки Google
  • Google Buzz
  • Яндекс.Закладки
  • LinkedIn
  • del.icio.us