«Հիշում է Երևանը» գրքի շնորհանդեսը՝ Երևան քաղաքի պատմության թանգարանում

Երևան քաղաքի պատմության թանգարանում տեղի է ունեցել «Հայէլեկտրո» գործարանի գլխավոր կոնստրուկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու Յուրի Հովհաննիսյանի «Հիշում է Երևանը» գրքի շնորհանդեսը:

Previous Image
Next Image

Փաստավավերագրական գրքում բազմաթիվ տեղեկություններ կան մայրաքաղաքի հուշարձանների, զբոսայգիների և պուրակների, թանգարանների ու թատրոնների և այլ մշակութային օբյեկտների, ինչպես նաև դրանց ճարտարապետների ու քանդակագործների մասին:

Շնորհանդեսին ներկա են գտնվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, ինչպես նաև այլ հյուրեր:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

  • Добавить ВКонтакте заметку об этой странице
  • Мой Мир
  • Facebook
  • Twitter
  • LiveJournal
  • MySpace
  • В закладки Google
  • Google Buzz
  • Яндекс.Закладки
  • LinkedIn
  • del.icio.us