«Հին ու նոր Երևան» խորագրով ցուցահանդես՝ Խաչքարերի պուրակում

Երևանի հիմնադրման 2799-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շարքում մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարևանությամբ գտնվող Խաչքարերի պուրակում առաջին անգամ կազմակերպվել էր «Հին ու նոր Երևան» խորագրով ցուցահանդես:

Previous Image
Next Image

Երևանի բնակիչներին, հյուրերին և ընդհանրապես բոլոր հետաքրքրվողներին լավ առիթ էր ընձեռվել Երևան քաղաքի պատմության և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանների հավաքածուներում առկա լուսանկարների միջոցով ծանոթանալու մայրաքաղաքի պատմությանն ու ներկային՝ Երևանի հին ու նոր փողոցներին, թաղամասերին, հասարակական շենքերին, հուշարձաններին, համաքաղաքային և տոնական միջոցառումներին, ինչպես նաև այն մարդկանց, ովքեր կարևոր դերակատարում են ունեցել Երևանի քաղաքական, տնտեսական ու մշակութային կյանքում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Այլ հրապարակումներ
prev next
  • Добавить ВКонтакте заметку об этой странице
  • Мой Мир
  • Facebook
  • Twitter
  • LiveJournal
  • MySpace
  • В закладки Google
  • Google Buzz
  • Яндекс.Закладки
  • LinkedIn
  • del.icio.us