Երևանի պատմության թանգարանը ընդգրկվել է Երևանի լավագույն թանգարանի ցանկում

Երևանի լավագույն թանգարանները՝ ըստ TripAdvisor-ի

Հայտնի TripAdvisօr ճանապարհորդական կայքը կազմել է Երևանի լավագույն 10 թանգարանի վարկանշային աղյուսակը՝ հիմնվելով այցելուների կարծիքների վրա:

Լավագույն տասնյակը գլխավորում է Մատենադարանը, որտեղ պահվում է ավելի քան 23.000 ձեռագիր, հմայիլ և պատառիկ:

Երկրորդ տեղում Հայոց ցեղասպանության թանգարանն է: Այն վերանորոգվել էր և համալրել իր ցուցադրությունը՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ:

Հաջորդը հայ ամենատաղանդավոր կինոռեժիսորներից Սերգեյ Փարաջանովի թանգարանն է: Այստեղ մեկտեղվել են աշխարհահռչակ ռեժիսորի անձնական իրերը, նկարները, ինչպես նաև բեմական հագուստներն ու արվեստի աշխատանքները, որոնք նա ստեղծել է բանտում:

Հանրապետության հրապարակում գտնվող Պատմության թանգարանը այցելուներին ամենից շատ գրավող թանգարանների շարքում չորրորդն է: Թանգարանն ունի նաև առցանց ցուցադրություն, որի միջոցով կարելի է ծանոթանալ տարբեր հավաքածուների:

Հինգերորդ տեղում հայտնված Երևանի կոնյակի գործարանի թանգարանում հայկական կոնյակագործության ավանդույթներին ծանոթանալուց և հնեցման արտադրամասում շրջելուց զատ, կարելի է համտեսել նաև նրբահամ կոնյակ:

Կասկադում տեղակայված Գաֆեսճյան արվեստի կենտրոնը, որն ունի նաև բացօթյա ցուցադրություն, ոչ միայն արտասահմանցիների, այլ նաև երևանիցիների ամենասիրելի վայրերից է: Ժամանակակից արվեստի ցուցանմուշներ ներկայացնող թանգարանը վեցերորդն է աղյուսակում:

Հաջորդը «Դալան» արվեստի ցուցասրահն է; Այստեղ մեկտեղվել են տասնյակ հայ ժամանակակից արվեստագետների գործերը:

Ազգային պատկերասրահը նույնպես ամենատպավորիչների շարքում է: Թանգարանի 56 ցուցասրահներում ներկայացված են հայ և օտար գեղանկարիչների հարյուրավոր գործեր: Այստեղ լինում են նաև ժամանակավոր ֆոտո ցուցադրություններ:

«Մեգերյան կարպետ» հայկական գորգերի թանգարանը Երևանի ամենակոլորիտային վայրերից է: Հայկական գորգագործության լավագույն գործերի ցուցադրությունից զատ, այստեղ գործում է գորգերի արտադրամաս և ռեստորան, որտեղ մատուցվում են հայկական ազգային խոհանոցի կերակրատեսակներ:

Երևանի քաղաքապետարանի շենքին կից գործող Երևանի պատմության թանգարանը եզրափակում է մայրաքաղաքի լավագույն թանգարանների շարքը: Էրեբունի-Երևանի հիմնադրումից մինչև վարդագույն քաղաք. եանգարանի ցուցադրությունը խտացնում է երևանի բոլոր պատմական շերտերը:

PanARMENIAN.Net

  • Добавить ВКонтакте заметку об этой странице
  • Мой Мир
  • Facebook
  • Twitter
  • LiveJournal
  • MySpace
  • В закладки Google
  • Google Buzz
  • Яндекс.Закладки
  • LinkedIn
  • del.icio.us