Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին նվիրված հինգ նամականիշով նոր գեղաթերթիկի մարման պաշտոնական արարողությանը

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևան քաղաքի պատմության թանգարանում ներկա է գտնվել Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ֆիլատելիստական ցուցահանդեսի բացման արարողությանը: Ցուցահանդեսի ժամանակ տեղի է ունեցել նաև հինգ նամականիշով նոր գեղաթերթիկի հանդիսավոր մարման արարողությունը՝ նվիրված «Աշխարհահռչակ հայեր. Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակը» թեմային:

Previous Image
Next Image

Գեղաթերթիկի մարումն իրականացրել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արման Խաչատրյանը, «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ»-ի գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը և Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Շրջանառության մեջ դրվող գեղաթերթիկի 170, 220, 230, 380 և 450 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշերի վրա ներկայացված են Հովհաննես Այվազովսկու հայտնի կտավներից հինգը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

  • Добавить ВКонтакте заметку об этой странице
  • Мой Мир
  • Facebook
  • Twitter
  • LiveJournal
  • MySpace
  • В закладки Google
  • Google Buzz
  • Яндекс.Закладки
  • LinkedIn
  • del.icio.us