Երևանի և Մոսկվայի մշակութային, կրթական մի շարք հաստատությունների միջև ստորագրվել են համագործակցության համաձայնագրեր

Դեկտեմբերի 21-22-ը Մոսկվայում անցկացվող Երևանի օրերի շրջանակում Մոսկվայի առևտրաարդյունաբերական պալատի հետ համատեղ կազմակերպվել է «Երևանի և Մոսկվայի առևտրատնտեսական և հումանիտար կապերի հեռանկարները» խորագրով կոնֆերանս:

Previous Image
Next Image

Մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում Երևանի ավագանու ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Նահապետյանը, առանձնակի կարևորելով երկու մայրաքաղաքների միջև կապերի ամրապնդումն ու ընդլայնումը, նշել է, որ վերջին տարիներին նկատվում է երկուստեք կապերի ակտիվացում: Նաիրա Նահապետյանը նաև հույս է հայտնել, որ այս կոնֆերանսն իր հերթին կնպաստի երկու մայրաքաղաքների միջև քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցության էլ ավելի ամրապնդմանն ու նպատակային քայլերի իրականացմանը:

Կոնֆերանսի շրջանակում խոսելով Երևանի զարգացման ծրագրերի ու վերջին տարիներին իրականացվող մշակութային հստակ քաղաքականության մասին` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանն էլ նշել է, որ հետևողական ծրագրեր են իրականացվում Երևանի մշակութային օջախների պայմանների բարելավման ու երաժշտական նոր գործիքներով համալրման ուղղությամբ: Հատկանշելով, որ հաջորդ տարի Երևանը տոնելու է հիմնադրման 2800-ամյակը՝ Ռուբեն Հովհաննիսյանը նշել է, որ 2018 թվականը Երևանի հոբելյանական տարին լինելուց բացի, համայն հայության մայրաքաղաքի պատմության մեջ կնշանավորվի նաև որպես մեծ նախաձեռնությունների և նշանակալի ձեռքբերումների տարի։ Առիթն օգտագործելով` քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից Ռուբեն Հովհաննիսյանը բոլոր ներկաներին սիրով հրավիրել է հաջորդ տարի այցելել Երևան և մասնակցել Երևանի 2800-ամյա հոբելյանի տոնական միջոցառումներին:

Համաժողովի շրջանակում երկուստեք կապերի ամրապնդման, ոլորտային համագործակցության և մի շարք ուղղություններով փորձի փոխանակման համաձայնագրեր են ստորագրվել Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի և Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական միջնակարգ հատուկ դպրոցի միջև:

Համանման համաձայնագրեր են ստորագրվել նաև Երևանի կամերային և Մոսկվայի «Մոստ» թատրոնների, Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի և Մոսկվայի «Կենտրոնական վարչական շրջանի կենտրոնացված գրադարանային համակարգ»-ի, ինչպես նաև Երևանի և Մոսկվայի Մայակովսկու անվան դպրոցների միջև:

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանն ու Երևան քաղաքի պատմության թանագարանն էլ համագործակցության համաձայնագրեր են կնքել Մոսկվայի պատմության թանգարանի հետ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Այլ հրապարակումներ
prev next
  • Добавить ВКонтакте заметку об этой странице
  • Мой Мир
  • Facebook
  • Twitter
  • LiveJournal
  • MySpace
  • В закладки Google
  • Google Buzz
  • Яндекс.Закладки
  • LinkedIn
  • del.icio.us