«Երևանի օրերը Մոսկվայում». բացվել է «Երևանյան էսքիզներ» ֆոտոցուցահանդեսը

Դեկտեմբերի 21-22-ը Մոսկվայում անցկացվող Երևանի օրերի շրջանակում ՌԴ մայրաքաղաքի Ս.Տ. Կոնյոնկովի թանգարան-արվեստանոցում բացվել է «Երևանյան էսքիզներ» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը:

Previous Image
Next Image

Շուրջ 90 լուսանկարներից կազմված ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանի հետ միասին ներկա են գտնվել նաև Մոսկվայում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավար Մակար Նահապետյանը և երևանյան պատվիրակության անդամները:

Պատասխանատուները նշել են, որ Երևան քաղաքի պատմության և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանների հավաքածուից ներկայացված լուսանկարներում պատկերված են Երևանի հին ու նոր փողոցները, թաղամասերը, հասարակական շենքերը, հուշարձանները, համաքաղաքային և տոնական միջոցառումները, ինչպես նաև այն մարդիկ, ովքեր կարևոր դերակատարում են ունեցել Երևանի քաղաքական, տնտեսական ու մշակութային կյանքում:

Իր երախտագիտությունը հայտնելով թանգարանում բացված ցուցահանդեսի պատշաճ կազմակերպման համար` թանգարան-արվեստանոցի տնօրեն Սվետլանա Բոբրովան Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանին, Երևան քաղաքի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանին և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանին հանձնել է Կոնյոնկովի թանգարան-արվեստանոցի հուշամեդալներ:

Նշենք, որ «Երևանյան էսքիզներ» խորագրով ֆոտոցուցահանդեսը կգործի մինչև հունվարի 28-ը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Այլ հրապարակումներ
prev next
  • Добавить ВКонтакте заметку об этой странице
  • Мой Мир
  • Facebook
  • Twitter
  • LiveJournal
  • MySpace
  • В закладки Google
  • Google Buzz
  • Яндекс.Закладки
  • LinkedIn
  • del.icio.us