Նվիրատվություն թանգարանին

Օրերս Երևան քաղաքի պատմության թանգարանը ստացավ նվիրատվություն՝ բաղկացած 135 նեգատիվներից և լուսանկարներից: Այդ առարկաները երևանաբնակ Վահե Սահակյանը թանգարանին նվիրեց Գրիգորի Աղաջանյանի (ծնվ. 1933թ., Վրաստան) անձնական արխիվից:

Գ. Աղաջանյանը մասնագիտությամբ ինժեներ է, երկար տարիներ ապրել է Երևանում և աշխատել Մերգելյան ինստիտուտում, զբաղվել է նաև լուսանկարչությամբ:

Հավաքածուում տեղ են գտել նրա և իր աշակերտների 1960-80-ական թթ. ստեղծած լուսանկարներն ու նեգատիվները, որոնք ներկայացնում են դրվագներ Երևանից և այլ քաղաքներից: Դրանք գեղարվեստական լուսանկարչության հետաքրքիր օրինակներ են:

Վահեն պատմում է, որ չնայած Գ. Աղաջանյանը 1999թ.-ից բնակվում է Իսրայելում, սակայն շատ է սիրում Երևանը, մինչ այժմ կարոտով է հիշում հարազատ քաղաքը և շատ ուրախ է իր տարիների աշխատանքը հանձնել Երևան քաղաքի պատմության թանգարանին:

Երևան քաղաքի պատմության թանգարան

Այլ հրապարակումներ
  • Добавить ВКонтакте заметку об этой странице
  • Мой Мир
  • Facebook
  • Twitter
  • LiveJournal
  • MySpace
  • В закладки Google
  • Google Buzz
  • Яндекс.Закладки
  • LinkedIn
  • del.icio.us