Աշտարակում բացվել է «Երևան 2800. հազարամյակների մայրաքաղաք» լուսանկարների ցուցահանդեսը

Երևանի 2800-ամյա հոբելյանի առթիվ Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Երևան քաղաքի պատմության և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց թանգարանները ծրագրել են լուսանկարների շրջիկ ցուցահանդեսներ Սփյուռքի հայկական համայնքներում, Ստեփանակերտում և ՀՀ մարզերում: Մայրաքաղաքի հոբելյանին նվիրված անդրանիկ ցուցահանդեսը «Երևանը երեք հանրապետությունների մայրաքաղաք» խորագրով, 2018թ. մարտի 20-ին բացվեց Լիբանանի հանրապետության մայրաքաղաք Բեյրութում:

Previous Image
Next Image

Ցուցահանդեսի հաջորդ կանգառը ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքն է:

Ցուցահանդեսում ներկայացված են լուսանկարներ, որտեղ պատկերված է Երևանը 19-րդ դարի վերջերին-20-րդ դարի սկզբներին: Դրանց հեղինակներն են հայտնի լուսանկարիչներ Վրույր Կրտսերը, Հովհաննես Թարվերդյանցը, Գրիգոր Մելիք-Դադայանը և ուրիշներ:

Լուսանկարների մյուս շարքը ներկայացնում է խորհրդային և ժամանակակից Երևանը:

«Երևան 2800. հազարամյակների մայրաքաղաք» խորագիրը կրող ցուցահանդեսը հնարավորություն է տալիս ճանապարհորդել ժամանակի մեջ, լինել հին Երևանի գողտրիկ ու նեղ փողոցներում, թաղերում, տեսնել քաղաքի կառուցապատումը 20-րդ դարում և ներկայիս Երևանն իր կոթողային կառույցներով:

Ցուցահանդեսը կգործի մինչև հունիսի 29-ը:

Երևան քաղաքի պատմության թանգարան

  • Добавить ВКонтакте заметку об этой странице
  • Мой Мир
  • Facebook
  • Twitter
  • LiveJournal
  • MySpace
  • В закладки Google
  • Google Buzz
  • Яндекс.Закладки
  • LinkedIn
  • del.icio.us