Տեղի է ունեցել նկարչուհի Քրիստինա Օգանեզովայի նոր կտավի շնորհանդեսը

Երևան քաղաքի պատմության թանգարանում տեղի է ունեցել նկարչուհի Քրիստինա Օգանեզովայի նոր կտավի շնորհանդեսը՝ նվիրված մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակին: Միջոցառմանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի բաժնի պետ Ռուբեն Հովհաննիսյանը, Երևան քաղաքի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը, արվեստագետներ, հյուրեր:

Previous Image
Next Image

Նոր կտավը, որի վրա պատկերված է ծառ՝ մայրաքաղաքի խորհրդանիշ կառույցներով: Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ից Երևան քաղաքի պատմության թանգարանում ցուցադրված են եղել Քրիստինա Օգանեզովայի տարբեր տարիների լավագույն աշխատանքները: Մայրաքաղաքի հոբելյանին նվիրված կտավը նկարչուհին ստեղծել է ցուցահանդեսի 15 օրերի ընթացքում:
Նշենք, որ Քրիստինա Օգանեզովան հայազգի նկարչուհի է, Միջազգային արվեստագետների միության անդամ և միության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար, Հայաստանի նկարիչների միության պատվավոր անդամ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն 

  • Добавить ВКонтакте заметку об этой странице
  • Мой Мир
  • Facebook
  • Twitter
  • LiveJournal
  • MySpace
  • В закладки Google
  • Google Buzz
  • Яндекс.Закладки
  • LinkedIn
  • del.icio.us