Ամփոփվել է «Էրեբունի-Երևան – 2800» խաղ-մրցույթը

Երևանի քաղաքապետարանի ենթակայության Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանը Երևան քաղաքի պատմության թանգարանի հետ համատեղ «Կրթամշակութային համագործակցություն» ծրագրի շրջանակում անցկացրել է «Էրեբունի-Երևան – 2800» խաղ-մրցույթը: «Երևան դարձած իմ Էրեբունի» կարգախոսով մրցույթին մասնակցել են գրադարանի մասնաճյուղերի պատանի ընթերցողներից կազմված թիմերը: Հարցերն առնչվել են մայրաքաղաքի հիմնադրմանը և պատմությանը:

Previous Image
Next Image

Երևանի պատմության թանգարանում կազմակերպված եզրափակիչ փուլում հաղթանակի համար պայքարել է երեք թիմ: Մրցույթի հաղթող է դարձել Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի մանկական գրականության բաժնի «Խալդի» թիմը: Առաջին երեք հորիզոնականները զբաղեցրած թիմերն արժանացել են պատվոգրերի և «Երևան 2800» գիրք-ալբոմների: Մասնակից թիմերն էլ խրախուսվել են հավաստագրերով:

Խաղ-մրցույթի հանձնախմբի անդամները շնորհավորել են թիմերին և ընդգծել, որ մայրաքաղաքի 2800-ամյա պատմության մասին գիտելիքների պաշարը սերունդներին փոխանցելը կարևոր առաքելություն է:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
  • Добавить ВКонтакте заметку об этой странице
  • Мой Мир
  • Facebook
  • Twitter
  • LiveJournal
  • MySpace
  • В закладки Google
  • Google Buzz
  • Яндекс.Закладки
  • LinkedIn
  • del.icio.us