Ալմաթիում մեկնարկել են Երևանի 2800-ամյակին նվիրված միջոցառումները

Ղազախստանի հայերի միության «Մասիս» հասարակական կազմակերպության ջանքերով «Ա­մուրե» ժամանցային կենտրոնում սփյուռքի նախարարության աջակցությամբ օրերս կազմակերպ­վել է մեր վարդագույն մայրաքաղաքին՝ Երևանին նվիր­ված լուսանկարների ցուցահանդես։

Ինչպես հաղորդում է «Հայերն այսօր»-ը, հիմնականում ներկայացված են այն լուսանկարները, որոնք տրամադրվել էին Երևանի քա­ղա­քապետարանի Երևանի պատմության թանգարանի կողմից։ «Նման քայլը լուրջ աջակ­ցութ­յուն է մեզ համար, քանի որ լուսանկարները և՛ հետաքրքիր են, և՛ ուշագրավ։ Դրանք թանգա­րանային ցուցանմուշների արժեք ունեն և արդեն իսկ մեծ հետաքրքություն են առաջացրել»,- «Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց «Մասիս» հասարակական կազմակերպության փոխնախագահ Արամ Նավասարդյանը։

Previous Image
Next Image

Ցուցահանդեսը տևելու է մինչև Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված պաշտոնական տոնակատարությունների եզրափակիչ օրը՝ հոկտեմբերի 21-ը։ Այդ օրը այցելուները կդիտեն նաև Ղազախստանի հայերի միության նախագահ Էռնեստ Վարդերեսյանի ջանքերով և ֆինանսավորմամբ նկարահանված «Հռոմից հին մայրաքաղաքը» փաստավավերագրական լիամետրաժ ֆիլմը։ Իսկ մինչ այդ կիրակնօրյա դպրոցի աշակերտները Երևանին նվիրված երգեր ու բանաստեղծություններ են սովորում, փորձում են կտավին հանձնել իրենց պատկերացումներն ու սերը հայոց 12-րդ մայրաքաղաքի հանդեպ։

«Հայերն այսօր»

  • Добавить ВКонтакте заметку об этой странице
  • Мой Мир
  • Facebook
  • Twitter
  • LiveJournal
  • MySpace
  • В закладки Google
  • Google Buzz
  • Яндекс.Закладки
  • LinkedIn
  • del.icio.us