Նոր բացիկ՝ նվիրված ֆիլատելիստական միջազգային ցուցահանդեսին

«Երևանի 2800-ամյակին» նվիրված ֆիլատելիստական միջազգային ցուցահանդեսի շրջանակներում հոկտեմբերի 25-ին հատուկ դրոշմակով մարվեց երկկողմանի բացիկ՝ նվիրված Միջազգային Ֆիլատելիստական ցուցահանդեսին:

Բացիկի մարումն իրականացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալի պաշտոնակատար Արմեն Արզումանյանը, Երևան քաղաքի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը, «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ-ի կառավարող տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Երկկողմանի բացիկը պատրաստվել է 500 տպաքանակով: Բացիկի դիզայնի հեղինակն է «Հայփոստ» ՓԲԸ-ի դիզայներ Դավիթ Դովլաթյանը:

Բացիկի վրա պատկերված է մի հատված Երևան քաղաքի գիշերային համայնապատկերից՝ Արարատ լեռան խորապատկերին, «Զվարթնոց» օդանավակայանը, Հանրապետության հրապարակի տեսարանը և Կասկադի աստիճաններից կատարված լուսանկարը:

Լուսանկարներ