Սուրբ Սարգսի տոնը՝ Երևան քաղաքի պատմության թանգարանում

Երևան քաղաքի պատմության թանգարանը Հայ առաքելական եկեղեցու կողմից նշվող Սուրբ Սարգիս զորավարի տոնի առիթով նախաձեռնել էր թեմատիկ միջոցառում:

Թանգարանի աշխատակիցները ներկայացրել են տոնի խորհուրդը, պատմությունն ու դրա հետ կապված տոնածիսական ավանդապատումները, ինչպես նաև՝ փոքրիկ բեմականացում: Ընդ որում, որպես գույք և հանդերձանք ծառայել են թանգարանի օժանդակ ֆոնդում պահվող իրերը:

Ավանդական պարեղանակներով ուղեկցված միջոցառման ավարտին ներկաներին օրվա խորհրդով բաժանվել են աղի բլիթներ:

Previous Image
Next Image

  • Добавить ВКонтакте заметку об этой странице
  • Мой Мир
  • Facebook
  • Twitter
  • LiveJournal
  • MySpace
  • В закладки Google
  • Google Buzz
  • Яндекс.Закладки
  • LinkedIn
  • del.icio.us