Ինչպե՞ս մեկ պաստառով ապահովել լեցուն դահլիճներ. մարքեթինգային խորհուրդներ՝ թատրոնների և թանգարանների աշխատակիցներին

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ թատրոնների և թանգարանների աշխատակիցների համար անցկացվեցին մենեջմենթի 5-օրյա դասընթացներ:

Տարբեր ոլորտների առաջատար մասնագետները ներկայացրին արվեստի կառավարման իրենց փորձը:
Հանդիպումների շարքը բացեց թատերական գործիչ, «Հայ Ֆեստ» միջազգային թատերական փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը:

Previous Image
Next Image

Արվեստի և մեդիայի փոխշահավետ գործակցության մասին զրույցը «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր, հեռուստատեսային մեկնաբան Արամ Աբրահամյանի հետ էր: Հանդիպումը կարճ էր, բայց արդյունավետ: Խոսելով մշակութային լրագրության մասին՝ Աբրահամյանն առաջարկեց.  «Ունեք հետաքրքիր ցուցահանդեսներ կամ պրեմիերաներ՝ գտեք մարդկանց համար հետաքրքիրը և լրատվամիջոցներն իրենք կցանկանան լուսաբանել»:

ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը, ընդգծելով հանդիպման կարևորությունը, նկատել է, որ հեռուստաընկերություն-թանգարան կապը թուլացել է և պետք է գործնական քայլեր արվեն:

«Ինչպես Հանրային հեռուստաընկերությունն է այսօր փորձում պահպանել և տարածել դասական արժեքները՝ դրանք նորովի ներկայացնելով, այնպես էլ թատրոններն ու թանգարանները պետք է կարողանան «խորամանկել» և հասնել ցանկալի արդյունքի»,- իր խոսքում նշել է Ռուբեն Ջաղինյանը:
Թատերական և թանգարանային մարքեթինգային ստացված նախագծերի մասին են խոսել լուսանկարիչ, գրաֆիկական դիզայներ Արվին Քոչարյանը և «Բրեինդ» ընկերության համահիմնադիր Էդուարդ Քանքանյանը:

«Օրինակ, ինչպե՞ս մեկ պաստառով ապահովել լեցուն դահլիճներ: Ճիշտ բրենդինգը կարևոր ներդրում է, որը կթելադրի մշակութային կենտրոնների վաղվա օրը»,-նշել են բանախոսներն ու հավելել, որ քաղաքապետարանի նախաձեռնությունը երկար սպասված էր:

Եթե ունեք հետաքրքիր նորություններ, ապա ցանկացած թանգարանի կամ թատրոնի հանրահռչակում կարելի է սկսել հենց այս պահից և սոցիալական ցանցերից:

«Համացանցային տարբեր հարթակներում գովազդն ու ճիշտ գործիքների օգտագործումը կապահովի ցանկալի հաջողություն»,-նշել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Նա մասնակիցներին ծանոթացրեց ոցիալական մեդիայի օգտագործման հմտություններին:

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը շնորհակալություն է հայտնել բոլոր բանախոսներին՝ հրավերն ընդունելու և իրենց փորձը քաղաքապետարանի ենթակայության թատրոնների և թանգարանների աշխատակիցներին տրամադրելու համար:

Հանդիպումների օրագիրն ամփոփեցին նույն ակնկալիքով՝ կրկին հանդիպել: Մասնակիցները նաև նշեցին, որ այցելուների թվի ավելացման և իրենց մշակութային կենտրոններն ավելի հետաքրքրիր ու գրավիչ դարձնելու համար արդեն իսկ ունեն նոր գաղափարներ, այդ թվում՝ թատրոն-թանգարան համագործակցության ձևաչափով: 

  • Добавить ВКонтакте заметку об этой странице
  • Мой Мир
  • Facebook
  • Twitter
  • LiveJournal
  • MySpace
  • В закладки Google
  • Google Buzz
  • Яндекс.Закладки
  • LinkedIn
  • del.icio.us