Երևանի պատմության թանգարանը հյուրընկալել էր հատուկ կրթահամալիրի աշակերտներին

Երևանի հանրապետական թիվ 1 հատուկ կրթահամալիրի շուրջ 30 սան այցելել է Երևան քաղաքի պատմության թանգարան:

Շրջելով ցուցասրահներում՝ երեխաները ծանոթացել են մայրաքաղաքի հիմնադրման ու զարգացման պատմությանը, դիտել 17-19-րդ դարերի մասին պատմող «Հին Երևանի անցուդարձը» եռաչափ անիմացիան։

Previous Image
Next Image

Կրթադաստիարակչական ծրագրի նպատակը դպրոցականներին մայրաքաղաքի պատմությանն ու ավանդույթներին ծանոթացնելն է:

«Ամեն տարի սոցիալապես անապահով ընտանիքների և հակասոցիալական վարք դրսևորած շուրջ 500 երեխաների համար ավանդաբար կազմակերպում ենք այցեր՝ քաղաքապետարանի ենթակայության տարբեր թանգարաններ, նաև կենդանաբանական այգի: Նախաձեռնությունն իրականացվում է քաղաքապետարանի աջակցությամբ՝ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության հետ», – նշել է քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իդա Խաչատրյանը: 

Այլ հրապարակումներ
prev next

  • Добавить ВКонтакте заметку об этой странице
  • Мой Мир
  • Facebook
  • Twitter
  • LiveJournal
  • MySpace
  • В закладки Google
  • Google Buzz
  • Яндекс.Закладки
  • LinkedIn
  • del.icio.us