Պատանի ստեղծագործողների հին ու նոր Երևանը

Հազարամյակների պատմություն ունեցող քիչ քաղաքներ կան աշխարհում։ Հնագույններից մեկը Երևանն է, իր բազմաշերտ մշակույթով և ապագայի մեծ տեսլականով:

Բազում արվեստագետներ են անդրադարձել Երևանին: Կարելի է յուրահատուկ արվեստագետ համարել և երեխաներին:

Երևան քաղաքի պատմության թանգարանում բացված «Իմ հին ու նոր Երևան» խորագրով ցուցահանդեսում ներկայացված են Հայ-արգենտինական դպրոցի «նուբար» արվեստանոցի սաների նկարները, որոնք նվիրված են Երևանի անցյալին, ապագային և ներկային:

Ստեղծագործել են 7-14 տարեկան պատանիներ՝ Նարեկ Հայրապետյանի գլխավորությամբ:

Վառ գույներով, ապագայի իրենց տեսլականով և Երևանի նկատմամբ մեծ սիրով են լցված նկարները:

Երևան քաղաքի պատմության թանգարան

Այլ հրապարակումներ
prev next
  • Добавить ВКонтакте заметку об этой странице
  • Мой Мир
  • Facebook
  • Twitter
  • LiveJournal
  • MySpace
  • В закладки Google
  • Google Buzz
  • Яндекс.Закладки
  • LinkedIn
  • del.icio.us