Ուղերձներ

Օ. Ռիժկով. «Պատմական Հայաստանը» իսկական իրադարձություն էր Գոմելի մշակութային կյանքում»

Gomel08.11.201111

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԱՊՀ մասնակից երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ նոյեմբերի 8-ին Բելառուսի Հանրապետության Գոմելի պալատա-պուրակային համալիրի Պասկևիչների և Ռումյանցևների ցուցասրահում բացվել է Երևանի պատմության թանգարանի ազգային տարազների ցուցահանդեսը:

«Յուրաքանչյուր ժողովրդի պատմամշակութային ժառանգության մեծապես կարևորվող հանգրվաններից մեկը թանգարանն է»

100216_s

Յուրաքանչյուր ժողովրդի պատմամշակութային ժառանգության պահպանության, ուսումնասիրման և պրոպագանդման անհրաժեշտ ու մեծապես կարևորվող հանգրվաններից մեկը թանգարանն է, ինչը հաճախ կարող է դառնալ տվյալ երկրի կամ բնակավայրի այցեքարտը։ 2011թ. մեր մայրաքաղաքի լավագույն թանգարաններից մեկի՝ Երևան քաղաքի պատմության թանգարանի 80-ամյա հոբելյանի տարին է։

Շնորհավորում, գնահատում և ակնկալում են

80-am

Շնորհավորական ուղերձներից, նամակներից ու հեռագրերից մի քանիսը սիրով ներկայացնում ենք մեր ընթերցողներին՝ հավաստիացնելով, որ մեր գործունեությանը տրված գնահատականները և ապագայում ակնկալվող ծրագրերը պարտավորեցնող են, իսկ բարեկամի սրտացավությամբ տրված խորհուրդներն անպայման ուղենիշ կլիեն մեր հետագա գործունեության ընթացքում:

Սիրով և շնորհակալությամբ՝
Երևան քաղաքի պատմության թանգարանի տնօրինություն

«Տիրող ոգևորությունը հուսալի գրավականն է ապագա ձեռքբերումների»

Santrosyan

Ընդունեք Երևան քաղաքի ավագանու Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի ջերմագին շնորհավորանքները Երևան քաղաքի պատմության թանգարանի ծննդյան 80-ամյա հոբելյանի կապակցությամբ:Ճիշտ ութ տասնամյակ առաջ՝ 1931 թվականին, հիմնադրվեց աշխարհի հնագույն թվագրված քաղաքի՝ մեր սիրելի Երևանի պատմության թանգարանը՝ սկզբնական շրջանում լինելով Երևանի քաղխորհրդի կոմունալ բաժնին առընթեր, տեղավորվելով Երևանի Հրշեջ վարչության շենքի 2-րդ հարկի սենյակներից մեկում և կոչվելով Կոմունալ թանգարան:

Ա. Գևորգյան.«Երևանի պատմության թանգարան. թանկ է այստեղ ամեն ինչ»

Gevorgyan

Այսօր մենք տոնում ենք մեր շքեղ մայրաքաղաքի 2793-ամյա պատմության վավերագրերի՝ մանրակերտերի, փաստաթղթերի, վկայությունների, հիշողությունների հանգրվանի՝ Երևանի պատմության թանգարանի 80-ամյա հոբելյանը։ Երկար դեգերումներից հետո, բազում խոչընդոտներ հաղթահարելով, բոլոր սերունդների երևանցիների ստեղծած, պահած–պահպանած ցուցանյութերը, պատմության հազվագյուտ, խոսուն վավերագրերը մշտական գրանցում ստացան հայոց 13-րդ մայրաքաղաքի՝ չքնաղ Երևանի շքեղաշուք տաճարում։

Ա. Մելքոնյան.«Հաջողվել է ունենալ քաղա­քամայր Երևանին վայել մշակութային կենտրոն»

Melkonyan

Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի գիտական կոլեկտիվը սրտանց և ջերմորեն շնորհավորում է Երևան քաղաքի պատմության թանգարանի անձնակազմին հաստատության 80-ամյա փառապանծ հոբելյանի կապակցութամբ, մաղթում նորանոր ձեռքբերումներ ու հաջողություններ հայ մշակույթի բազմահազար ցուցանմուշների պահպանության, ուսումնասիրության և աշխարհին ցուցադրելու, մեր հինավուրց մայրաքաղաքի պատմությունը հավուր պատշաճի ներկայացնելու նվիրական ու պատասխանատու գործում։

Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյան. «Պատմություն չունեցողը չի կարող ետ նայել»

30.06.11.5

« Հարց զհարսն քո, և պատմեսցեն քեզ, և զծերս քո, և ասասցեն քեզ»։

(Բ Օրինաց, ԼԲ. 7)

Պատմություն չունեցողը չի կարող ետ նայել: Անցյալն է երաշխավորում ապագան: Այս ճշմարտությունների հայրենակերտ ու ազգաշահ էությունը գիտակցելով՝ 1931 թ. Աղասի Խանջյանի տնօրինմամբ հիմնադրվում է Երևան քաղաքի պատմության թանգարանը, որի կայացմանը օժանդակում է նաև քաղգործկոմի այդ օրերի նախագահ Ասատուր Ասրիյանը։ Խունկ և խոնարհում նրանց հիշատակին։Արդեն իսկ 80 տարեկան այս հաստատությունը ստեղծագործ ու խաղաղասեր հայ ժողովրդի ընդհանրական կերպարի արտահայտությունն է, նրա սիրո դրսևորումը, հոգեմտավոր ձոնը հարազատ քաղաքին։ Քաղաքամայր Երևանի ծննդյան այս վկայականը նաև հիշատակի յուրակառույց կոթող է հայոց մայրաքաղաքներ Վանի, Արմավիրի, Երվանդաշատի, Արտաշատի, Տիգրանակերտի, Վաղարշապատի, Դվինի, Բագարանի, Շիրակավանի, Կարսի, Անիի: Եվ մեր բոլորի տեսլականում բորբոք է մեր այս քաղաքներից յուրաքանչյուրի համար նմանօրինակ թանգարան ստեղծելու գաղափարը։

Ռ. Մարտիրոսյան. «Երևանի պատմության թանգարանը հայոց հարուստ մշակութային ժառանգության փառահեղ անցյալն աներկբայորեն փաստող կարևորագույն օջախներից մեկն է

MartirosyanRadik-112x150Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Երևան քաղաքի պատմության թանգարանի անձնակազմին հանրապետության գիտամշակութային կյանքում ծանրակշիռ ավանդ ունեցող հաստատության հիմնադրման 80-ամյա հոբելյանի կապակցությամբ։

Երևանի պատմության թանգարանը մեր հինավուրց մայրաքաղաքի անցած փառահեղ ուղու յուրահատուկ տարեգիրն է, համաշխարհային քաղաքակրթության մեջ մեր ժողովրդի ունեցած տեղի ու դերի արձանագիրը, վաղնջական ժամանակներից սկզբնավորվող հայոց հարուստ մշակութային ժառանգության փառահեղ անցյալն աներկբայորեն փաստող կարևորագույն օջախներից մեկը։

«Մեր ցանկությունն է, որ Երևանը, իր պատմության թանգարանով, հավերժելով հավերժի»

Aristakesyan

Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի անձնակազմի ու անձամբ իմ անունից թույլ ավեք շնորհավորելու Ձեզ Երևան քաղաքի պատմության թանգարանի հիմնադրման 80-ամյակի առիթով։ Հատկանշական է, որ Հայոց տասներկուերորդ մայրաքաղաքի՝ աշխարհիս հնագույն քաղաքներից մեկի՝ 2793-ամյա

Հ. Մուսայելյան. «Ճանաչենք, սիրենք և պահպանենք այս թանգարանը»

Musayelyan

Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Երևան քաղաքի պատմության թանգարանի հիմնադրման 80-ամյակի առթիվ։

1 2 3