Ցուցահանդեսներ

ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված ցուցահանդես՝ Երևան քաղաքի պատմության թանգարանում

Ս. թ. սեպտեմբերի 14-ին` ժամը 19:00-ին, Երևան քաղաքի պատմության թանգարանում կբացվի ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված ցուցահանդես՝ «Չկա անկախություն ուրիշի գծած սահմաններում» խորագրով: Ցուցահանդեսում կներկայացվեն 1988-1990-ական թթ. արցախյան շարժման բնօրինակ պաստառներ (թվով 33), որոնք թանգարանի համապատասխան հավաքածուի մի մասն են կազմում և ձեռք են բերվել 1990-ական թվականներին թանգարանի աշխատակիցների կողմից:

«Երևան ՏԱՐԱԶֆեստ 2016» փառատոնում ներկայացվել են նաև ԵՔՊԹ-ի ցուցանմուշները (Տեսանյութ)

Արցախի մայրաքաղաքի Վերածննդի հրապարակում մեկնարկած «Երևան ՏԱՐԱԶֆեստ 2016» փառատոնը երկրորդ տարին անընդմեջ կազմակերպվում է Երևանի քաղաքապետարանի կողմից «Երևանյան ամառ» եռամսյա ծրագրի շրջանակներում:

Փառատոնում նորի ու ավանդականի ներդաշնակ համադրությամբ տարազները ներկայացրել է Երևանի պատմության թանգարանը: 

Երևանի պատմության թանգարանում բացվել է Մարիամ Ղարիբյանի ասեղնագործ աշխատանքների ցուցահանդեսը

Երևան քաղաքի պատմության թանգարանում  հուլիսի 26-ին բացվել է Մարիամ Ղարիբյանի ասեղնագործ աշխատանքների ցուցահանդեսը, որը կրում է «Վերադարձ» խորագիրը: Ներկայացված են Այնթապի հայտնի ասեղնագործական դպրոցը, ինչպես նաև արդի դիզայներական մոտեցումներով շուրջ 25 աշխատանք:

Երևանի պատմության թանգարանում կներկայացվի Այնթապի ասեղնագործական դպրոցը

Երևան քաղաքի պատմության թանգարանը սիրով հրավիրում է մասնակցելու Մարիամ Ղարիբյանի ասեղնագործ աշխատանքների ցուցահանդեսի բացմանը, որը տեղի կունենա հուլիսի 26-ին՝ ժամը 15:00-ին:

«Վերադարձ» խորագրով ցուցահանդեսում ներկայացված են Այնթապի հայտնի ասեղնագործական դպրոցը, ինչպես նաև արդի դիզայներական մոտեցումներով շուրջ 25 աշխատանք (դեկորատիվ ծածկոցներ, սրբիչներ, վերնազգեստ, շրջազգեստ):

«Երևանյան էտյուդներ» ԵՔՊԹ լուսանկարների հարուստ ֆոնդից

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ «Երևանյան ամառ» միջոցառումների շրջանակում «Հայ-Արտ» մշակութային կենտրոնում հուլիսի 12-ին` ժ. 10:00-ին կբացվի «Երևանյան էտյուդներ» խորագրով ցուցահանդես:

Բացվեց «Հեղինակային տիկնիկ» ցուցահանդեսը (Տեսանյութ)

Երևան քաղաքի պատմության թանգարանում մայիսի 20-ին բացվեց «Հեղինակային տիկնիկ» ցուցահանդեսը՝ նվիրված երեխաների պաշտպանության միջազգային օրվան:

Ցուցահանդեսը առաջին փորձն է՝ ներկայացնելու հեղինակային տիկնիկը, որպես հայկական դեկորատիվ-կիրառական արվեստի ինքնուրույն և կայացած ուղղություն, որն ընդգրկում է արվեստի տարբեր տեսակներ՝ քանդակ, գեղանկարչություն, դիզայն:

Երևանի պատմության թանգարանում կբացվի «Հեղինակային տիկնիկ» ցուցահանդեսը

Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան` հունիսի 1-ին ընդառաջ, Երևան քաղաքի պատմության թանգարանում (Արգիշտի 1/1) մայիսի 20-ին` ժամը 16:00-ին, կկայանա «Հեղինակային տիկնիկ» ցուցահանդեսի բացումը, որը կգործի մինչև հունիսի 20-ը:

Երևանի պատմության թանգարանում բացվել է «Մշակույթների երկխոսություն» խորագրով ցուցահանդեսը

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության նախաձեռնությամբ Երևան քաղաքի պատմության թանգարանում բացվել է «Մշակույթների երկխոսություն» խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացված է թանգարանի իրանական հավաքածուի ավելի քան 70 ցուցանմուշ:

1 2 3 4 5 6 7