Ցուցահանդեսներ

«ԵրևանՈՒՀԻ» ցուցահանդեսը՝ Երևան քաղաքի պատմության թանգարանում

Կանանց միամսյակին նվիրված միջոցառումների շարքում Երևան քաղաքի պատմության թանգարանի ցուցասրահում բացվել է քանդակագործ, նկարիչ, դիզայներ Նուռի «ԵրևանՈՒՀԻ» խորագրով աշխատանքների ցուցահանդեսը:

Իր տեսակով բացառիկ ցուցադրությանը ներկայացվել են շուրջ 50 գործեր՝ արծաթյա և ոսկյա զարդեր, նաև գեղանկարներ: Հիմնական՝ «Արատտա» հավաքածուն պատմական Հայաստանի տարբեր քաղաքները խորհրդանշող զարդերն են, որոնք ստեղծվել են շուրջ 10 տարվա ընթացքում և որպես արվեստի գործեր բարձր են գնահատվել աշխարհի տարբեր երկրներում:

Մեկնարկեց «Կինը՝ քաղաքային տնտեսությունում» լուսանկարների ցուցահանդեսը

Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առթիվ, Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի սպասասրահում բացվել է «Կինը՝ քաղաքային տնտեսությունում» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ՝ Երևան քաղաքի պատմության թանգարանի հետ կազմակերպված ցուցադրությանը ներկայացվել է խորհրդային շրջանից մինչ մեր օրերը ամենատարբեր ոլորտներում կնոջ զբաղվածության ու դերի մասին պատմող 32 լուսանկար:

Մարտի 8-ին մետրոպոլիտենում կբացվի «Կինը՝ քաղաքային տնտեսությունում» լուսանկարների ցուցահանդեսը

Երևանի քաղաքապետարանի և Երևան քաղաքի պատմության թանգարանի համատեղ նախաձեռնությամբ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի սպասասրահում մարտի 8-ին կբացվի «Կինը՝ քաղաքային տնտեսությունում» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը: Ցանկացողները կարող են այցելել և ծանոթանալ ցուցադրությանը մարտի 8-ին՝ առավոտյան ժամը 11:00-ից սկսած: Ցուցահանդեսը կգործի մեկ ամիս:

Մեկամսյա ցուցահանդես՝ նվիրված կանանց

Երևանի քաղաքապետարանը և Երևան քաղաքի պատմության թանգարանը սիրով հրավիրում են մասնակցելու քանդակագործ, նկարիչ, դիզայներ Նուռի ստեղծագործությունների ցուցահանդեսի բացմանը, որը տեղի կունենա մարտի 10-ին՝ ժամը  17:00-ին, Երևան քաղաքի պատմության թանգարանում (Ք. Երևան, Արգիշտիի 1/1):

«Ավանդույթից արդիականություն». հայ-Ճապոնական ժամանակակից արվեստի ցուցահանդես

Երևան քաղաքի պատմության թանգարանում հոկտեմբերի 22-ին բացվեց հայ-Ճապոնական ժամանակակից արվեստի ցուցահանդեսը, որը կրում է «Ավանդույթից արդիականություն» խորագիրը:

Ցուցահանդեսը նվիրված է Հայաստանում Ճապոնիայի դեսպանության բացմանը և միտված է ամրապնդել Հայաստանի և Ճապոնիայի միջև բարեկամական կապերն ու ամրապնդել մշակութային փոխառնչությունները:

«Հին Երևանը. հայացք ապագայից». լուսանկարների ցուցադրություն մետրոպոլիտենի կայարաններում

Երևանի ծննդյան օրը Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» և «Երիտասարդական» կայարաններում մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրը բացառիկ հնարավորություն ունեն արխիվային լուսանկարների միջոցով վերհիշելու Երևանի անցյալը:

«Թանգարանային գիշեր-2015»-ի միջոցառումները նվիրված կլինեն Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին

Երևանի քաղաքապետարանը և Երևան քաղաքի պատմության թանգարանը մայիսի 16-ին սիրով հրավիրում է ներկա գտնվելու «Թանգարանային գիշեր-2015» ծրագրի շրջանակներում թանգարանում անցկացվելիք միջոցառումներին, որոնք նվիրված են Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին:

«Թանգարաններ. Հիշողության վկաներ» խորագիրը կրող միջոցառման շրջանակում մայիսի 16-ին ժամը  11:00 -24:00 «Հիշում եմ և պահանջում. վերածնունդ» խորագրով ցուցահանդեսը:

«Մենք հիշում ենք». ցուցահանդես Գլենդելում (Տեսանյութ)

19 ապրիլ,2015
Երևանի պատմության թանգարանի արխիվային լուսանկարներով

Գլենդելի «Նարեկ» կրթամշակութային հաստատությունը ծնողական հանձնախմբի հետ համատեղ ապրիլի 19-ին կազմակերպեց ոգեկոչման հանդիսավոր արարողություն, ինչպես նաև Երևանի պատմության թանգարանից բերված 40 վավերագրական  բացառիկ լուսանկարների ցուցադրում։

1 2 3 4 5 6 7 8 9