Մամուլը մեր մասին

Երևանի պատմության թանգարանում բացվել է վավերագրական լուսանկարների ցուցահանդես

020220161

ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Երևանի պատմության թանգարանում փետրվարի 2-ին բացվեց «100-ն անց» խորագրով վավերագրական լուսանկարների ցուցահանդեսը:

Ցուցահանդեսում ներկայացված 30 լուսանկարների միջոցով հեղինակը՝ լուսանկարիչ Իննա Մխիթարյանը փորձել է ներկայացնել վերապրածներ, շարունակվող մշակույթ և այն ամենը, ինչը պահպանվում է Հայոց Ցեղասպանությունից 100 տարի անց։

ՎիվաՍել-ՄՏՍ-ն անվճար Wi-Fi է ապահովել չորս թանգարանի

Guffi1

Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը, տեղեկատվական ժամանակակից ենթակառուցվածքով է ապահովել մայրաքաղաքում գործող մշակութային չորս օջախ: Մեկ տարի անվճար սկզբունքով՝ Wi-Fi հասանելիության անկյուններ են ստեղծվել Երևան քաղաքի պատմության, Ժամանակակից արվեստի թանգարաններում, Կարեն Դեմիրճյանի տուն-թանգարանում, ինչպես նաև «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում: Այս մասին հայտնում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ մայրաքաղաքում կազմակերպվող միջոցառումների շարքը լինելու է շարունակական

0e01e95df9d723448a05001235036a6defefe14c

«Հիշում եմ և պահանջում. Վերածնունդ» խորագրով ցուցահանդեսին անդրադարձել է նաև «1in.am» կայքը:

Կայքը մասնավորապես նշում է. «Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, առանձնակի կարևորելով Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ մայրաքաղաքում կազմակերպվող միջոցառումները, ընդգծել է, որ դրանց շարքը լինելու է շարունակական:

Անմոռուկի հսկա մակետ՝ Երեւանի քաղաքապետարանում

472x265

a1plus.am կայքը գրում է. «Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ` Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում բացվել է «Հիշում եմ և պահանջում. Վերածնունդ» խորագրով ցուցահանդեսը, որին ներկա են գտնվել նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Երևանի ավագանու անդամներ, պաշտոնատար այլ անձինք, բազմաթիվ հյուրեր:

Նոր ցուցադրություն՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին

08042015

Երևան քաղաքի պատմության թանգարանը Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բազմաբնույթ միջոցառումների շարքում հանդես կգա «Հիշում եմ և պահանջում. Վերածնունդ» խորագրով ցուցահանդեսով: Ապրիլի 16-ից թանգարանի ցուցասրահում բացվող ցուցադրությունը բաղկացած է 3 բաժնից:

Ժամանակակից թանգարանի բանաձևը

090920147

Երևանի հազարամյակների պատմությունը երեք հարկում ներկայացնելը դյուրին գործ չէր, բայց ժամանակակից մարդուն քաղաքի հին լուսանկարներով ու պեղումների արդյունքում հայտնաբերված իրերով զարմացնելը այդքան էլ հեշտ չէ: Ի՞նչ անել, որ տոմսարկղի մոտ կիլոմետրանոց հերթ գոյանա ու թանգարան այցելելը դառնա քաղաքային մշակույթի մաս: Բարդ հարցի պարզ բանաձևը  գտել է Երևան քաղաքի պատմության թանգարանի փոխտնօրեն Գևորգ Օրբելյանը:

Դպրոցի 4-րդ դասարանցիները այցելեցին Երևանի պատմության թանգարան

dproci-4-rd-dasaranc-u8673-1

Պատմության թանգարանում աշակերտները ծանոթացան Երևանի հնագիտական գտածոների հետ: Թանգարանում դիտեցին միջնադարյան Երևանի գործող տաճարների մակետները…

70-ականների Երեւանի խորհրդանիշերով նվեր՝ Երեւանի պատմության թանգարանին

Երեւանի պատմության թանգարանի պատմական հարստությունը համալրվել է ժամանակակից Երեւանի պատմության եւս 7 առարկաներով, որոնք թանգարանին է նվիրել նկարիչ Հաղթանակ Շահումյանը:

Հրապարակումն ամբողջությամբ տես սկզբնաղբյուր կայքում:

news.am

Երևան քաղաքի պատմության թանգարանում

Մենք ավտոբուսով գնացինք Երևան քաղաքի պատմության թանգարան: Թանգարանում մենք տեսանք նախկին Երևանի հատակագիծը, տեսանք քարանձավ, որտեղ առաջ մարդիկ էին ապրել, տեսանք գավաթներ, գինիներ ու կոնյակներ և էլի շատ հետաքրքիր բաներ:

Երեւանի պատմության թանգարանի հոբելյանական միջոցառումները կմեկնարկեն հունիսին

Երեւանի պատմության 80-ամյա թանգարանի հոբելյանական միջոցառումները կմեկնարկեն հունիսին: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը, մեկնարկը կտրվի հանդիսավոր հավաքով’ նվիրված թանգարանի 80-ամյա պատմությանը…

1 2