Լուրեր

Լիբանանահայ արվեստագետների աշխատանքների ցուցահանդես՝ Երևան քաղաքի պատմության թանգարանում

Երևան քաղաքի պատմության թանգարանում բացվել է լիբանանահայ վեց արվեստագետների աշխատանքների «4 սերունդներ» խորագիրը կրող ցուցահանդեսը: Հանդիսավոր բացմանը ներկա են գտնվել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը:

Previous Image
Next Image

«Արի տուն» ծրագրի մասնակիցներն այցելեցին Երևանի պատմության թանգարան

Մեկնարկել է ՀՀ սփյուռքի նախարարության Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» ծրագրի 2017թ. առաջին փուլը: Ծրագրի այս փուլին մասնակցում է 163 սփյուռքահայ պատանի ու աղջիկ 7 երկրից՝ Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից, Ղազախստանից, Կանադայից, Քուվեյթից, Սիրիայից և Ֆրանսիայից:

«Հիշում է Երևանը» գրքի շնորհանդեսը՝ Երևան քաղաքի պատմության թանգարանում

Երևան քաղաքի պատմության թանգարանում տեղի է ունեցել «Հայէլեկտրո» գործարանի գլխավոր կոնստրուկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու Յուրի Հովհաննիսյանի «Հիշում է Երևանը» գրքի շնորհանդեսը:

Previous Image
Next Image

Անչափահասները ոստիկանների ուղեկցությամբ այցելեցին Երևանի պատմության թանգարան

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության և Երևանի քաղաքապետարանի ընտանիքի, կանանց և երեխաների պաշտպանության բաժնի համատեղ նախաձեռնությամբ մարզերի և մայրաքաղաքի ոստիկանության ստորաբաժանումներում հաշվառված մի խումբ անչափահասներ այցելեցին Երևանի պատմության թանգարան:

Արցախցի երեխաները՝ Երևան քաղաքի պատմության թանգարանում

Հայկական երկու պետությունների մայրաքաղաքների՝ Երևանի և Ստեփանակերտի միջև համագործակցության ծրագրերի շրջանակում Երևանում գտնվող արցախցի երեխաներն այսօր այցելել են Երևան քաղաքի պատմության թանգարան:

Մարիամ Ղարիբյանը թանգարանին նվիրեց իր աշխատանքներից մեկը

2017թ. մայիսի 25-ին Այնթափի ասեղնագործական դպրոցի հետևորդ և ուսուցիչ Մարիամ Ղարիբյանը Երևան քաղաքի պատմության թանգարանին նվիրեց իր ձեռքի աշխատանքներից մեկը՝ սեղանի ասեղնագործ ծածկոց: Երևանի պատմության թանգարանում Սփյուռքի նախարարության հետ համատեղ կազմակերպված նրա անհատական ցուցահանդեսը տեղի էր ունեցել 2016 թվականին:

Քաղաքապետարանի ենթակայության դպրոցների աշակերտներն այցելել են Երևան քաղաքի պատմության թանգարան

Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների շուրջ 4000 աշակերտ այցելել է Երևան քաղաքի պատմության թանգարան: Անվճար այցելության ընթացքում նրանք ծանոթացել են մայրաքաղաքի պատմությանն ու մշակույթին: Նույնքան աշակերտների էլ հատկացվել են Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի «Արծվաբույնը» և Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի «Շխոց Միհրան» ներկայացումների անվճար տոմսեր:

«Ցավալի պատմություններ. դժվար պատմելին թանգարաններում»

«Թանգարանների գիշեր» ծրագրի շրջանակներում, որն այս տարի կրում էր «Ցավալի պատմություններ. դժվար պատմելին թանգարաններում» խորագիրը, Երևան քաղաքի պատմության թանգարանում մայիսի 20-ին տեղի ունեցած «Պատմություններ ամփոփված նամակներում» միջոցառման ընթացքում ընթերցվեցին Մեծ Հայրենական պատերազմի ընթացքում ռազմադաշտից, իսկ հետագա տարիներին՝ աքսորավայրից ուղարկված, ինչպես նաև 20-րդ դարի հայտնի գործիչների նամակներ:

1 2 3 4 5 18