Լուրեր

Նվեր Երևանի պատմության թանգարանին

museum

Երևան քաղաքի պատմության թանգարանը համալրվել է արևելյան մշակույթի հարուստ հավաքածուով, որը ներառում է նաև բացառիկ նմուշներ:

Ավարտվեց «Երևան-3» գիտական նստաշրջանը

14.12.2011.6jpg

Երևան քաղաքի պատմության թանգարանի ցուցասրահում 2011թ. դեկտեմբերի 13-14-ը տեղի ունեցավ «Երևան-3» գիտական նստաշրջանը, որով ամփոփվեց թանգարանի 80-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շարքը:

Երևանի պատմության թանգարանում կբացվի Անիի 1050-ամյակին նվիրված ցուցահանդես

yhm230911

ՀՀ կառավարության հաստատած ծրագրի շրջանակներում Երևանի պատմության թանգարանի, Ազգային պատկերասրահի, Ազգային արխիվի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի համապատասխան նյութերով նոյեմբերի 29-ին` ժամը 15:00-ին, Երևանի պատմության թանգարանի ցուցասրահում կբացվի Անիի 1050-ամյակին նվիրված ցուցահանդես:
Ցուցահանդեսում կներկայացվեն լուսանկարներ, փաստաթղթեր, գրքեր և գեղանկարներ:

Գոմելում շարունակվում է ԵՔՊԹ-ի ազգային տարազների ցուցահանդեսը

08.11.2011.14.Gomel_11

Բելառուսի Հանրապետության Գոմելի պալատա-պուրակային համալիրի Պասկևիչների և Ռումյանցևների ցուցասրահում շարունակվում է Երևան քաղաքի պատմության թանգարանի ազգային տարազների ցուցահանդեսը:

Ցուցահանդեսում ներկայացված են պատմական Հայաստանի տարբեր շրջանները ներկայացնող տաղանդավոր վարպետների պատրաստած հագուստներ և զարդեր, ինչպես նաև գորգեր ու հայկական բնակարանի այլ կենցաղային իրեր:

Նոր ցուցահանդես՝ նվիրված ՀՀ անկախության 20-ամյա հոբելյանին և Երևանի 2793-ամյակին

nikol111

Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15:00-ին, Երևան քաղաքի պատմության թանգարանում կբացվի գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին:

«Չկա անկախություն, երբ ապրում ես ուրիշի գծած սահմաններում»

yhm189201111

Երևան քաղաքի պատմության թանգարանը սեպտեմբերի 20-ին ժամը 15:00-ին սիրով հրավիրում է մասնակցելու Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա հոբելյանին և Երևանի 2793-ամյակին նվիրված «Չկա անկախություն, երբ ապրում ես ուրիշի գծած սահմաններում» խորագրով ցուցահանդեսի բացմանը:

Մեկնարկեցին Երևանի պատմության թանգարանի հիմնադրման 80-ամյակին նվիրված միջոցառումները

511

Երևանի պատմության թանգարանում հունիսի 30-ին հանդիսավորությամբ նշվեց թանգարանի հիմնադրման 80-ամյակը: Հանդիսավոր արարողությանը ներկա էին Երևանի քաղաքապետարանի, ՀՀ մի շարք նախարարությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, ՀՀ ԳԱԱ, ԳԱԱ ինստիտուտների, մայրաքաղաքում գործող մի շարք բարձրագույն ուսումնական հաստատությունների և թանգարանների ներկայացուցիչներ, թանգարանի նվիրատուներ և բարեկամներ, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

«Թանգարանը պատրաստ է ստանձնելու թանգարան-ինստիտուտի դեր և դառնալու գիտական կենտրոն»

30.06.11.6-300x211

Երևանի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանի ողջույնի խոսքը թանգարանի 80-ամյակին նվիրված հանդիսավոր նիստում

Հարգարժան հյուրեր, գործընկերներ, բարեկամներ, ես Ձեզ ողջունում եմ թանգարանի հյուրընկալ հարկի ներքո: Այսօրվա մեր հանդիպման առիթը Երևան քաղաքի պատմության թանգարանի 80-ամյա հոբելյանն է: Շնորհակալ եմ, որ սիրով մեր տոնի մասնակիցն եք դարձել և պետք է ասեմ, որ թանգարանը մշտապես ոչ միայն համագործակցում է Ձեզ հետ, այլև ստանում արժեքավոր խորհուրդներ ու առաջարկություններ: Երևան քաղաքի պատմության թանգարանը հիմնադրվել է 1931 թ.և բազմաթիվ խոչընդոտներ հաղթահարելով, հինգ անգամ տեղափոխվելուց հետո, այսօր իր հաստատուն տեղն է գրավել Երևանի քաղաքապետարանի հետ մեկ ամբողջական ճարտարապետական համալիր կազմող հոյակերտ շենքում:

Երևան քաղաքի պատմության թանգարանի հիմնադրման 80-ամյակին նվիրված հանդիսավոր արարողության ծրագիր

yhm-3211

14:30 – Հյուրերի ընդունելություն:
15:00 – Բացման խոսք (թանգարանի տնօրեն):
15:05 – Շնորհավորանքների և ուղերձների ընթերցում:
15:30 – Խրախուսական պարգևների հանձնում:
16:00 – «Երևանի պատմության թանգարան» ֆիլմի շնորհանդես:
17:00 – «Երևանի գույները» գեղանկարների ցուցահանդեսի բացում:

Երևան քաղաքի պատմության թանգարան

«Թանգարանային գիշերը» Երևան քաղաքի պատմության թանգարանում

14-05-187658

Եվրոպայի խորհրդի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո մայիսի 14-ին անցկացվեց «Թանգարանային գիշեր» արդեն ավանդական դարձած տոնը, որին, ի թիվս Հայաստանի 60 թանգարանների, մասնակցում էինք նաև մենք՝ Թանգարանների միջազգային օրվան նվիրված «Թանգարանային գիշեր» միջոցառմամբ:

1 9 10 11 12 13