Լուրեր

Երևանի քաղաքապետարանի ենթակայության թանգարանները տոնական օրերին հյուրընկալել են մայրաքաղաք այցելած զբոսաշրջիկներին

Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ «Նոր տարին Երևանում 2017» միջոցառումների ծրագրի շրջանակում այս տարի առաջին անգամ Երևանի քաղաքապետարանի ենթակայության թանգարաններից Երևան քաղաքի պատմության, «Էրեբունի» պատմահնագիտական և Ժամանակակից արվեստի թանգարանները հունվարի 2-5-ը բաց են եղել մայրաքաղաք այցելած հյուրերի և տոնը Երևանում նշող համաքաղաքացիների համար:

Մի շարք թանգարաններ կաշխատեն նաև տոնական օրերին

Մայրաքաղաքի մի շարք թանգարաններ կաշխատեն նաև Ամանորին և Սուրբ ծննդյան տոնական օրերին:

Երևանի պատմության թանգարան-2016. հետադարձ հայացք

ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Երևանի պատմության թանգարանում փետրվարի 2-ին բացվեց «100-ն անց» խորագրով վավերագրական լուսանկարների ցուցահանդեսը:

«Լենինգրադ, Շրջափակում, Մարտական մատիտ, 1941-1944» խորագրով ցուցահանդես՝ «Սանկտ Պետերբուրգի օրերը Երևանում» ծրագրի շրջանակում

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Օլգա Կազանսկայայի հետ միասին ներկա է գտնվել «Սանկտ Պետերբուրգի օրերը Երևանում» ծրագրի շրջանակում կազմակերպված «Լենինգրադ, Շրջափակում, Մարտական մատիտ, 1941-1944» խորագրով ցուցահանդեսի հանդիսավոր բացման արարողությանը:

Հանդիսավոր արարողություն՝ նվիրված Երևան քաղաքի պատմության թանգարանի 85-ամյակին և Կարեն Դեմիրճյանի թանգարանի 15-ամյակին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Երևան քաղաքի պատմության թանգարանի 85-ամյակին և Կարեն Դեմիրճյանի թանգարանի 15-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությանը:

Հանդիսություն՝ նվիրված Երևանի պատմության թանգարանի 85 և «Կարեն Դեմիրճյանի թանգարանի» 15-ամյակին

Նոյեմբերի 9-ին Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ տեղի կունենա հանդիսավոր արարողություն՝ նվիրված Երևան քաղաքի պատմության թանգարանի 85 և «Կարեն Դեմիրճյանի թանգարանի» 15-ամյակին:

Նոյեմբերի 9-ին կմեկնարկի «Երևան-4» խորագրով գիտաժողովը

Երևանի պատմության թանգարանը սիրով հրավիրում է մասնակցելու նոյեմբերի 9-10-ը Երևան քաղաքի պատմության թանգարանում (Երևան, Արգիշտիի 1/1) կայանալիք  «Երևան-4» խորագրով գիտաժողովին, որը նվիրված է թանգարանի հիմնադրման 85-ամյակին:

«Մարտական մատիտ» միավորմանը նվիրված պաստառները՝ Երևանի պատմության թանգարանում

Երևան քաղաքի պատմության և Լենինգրադի պաշտպանության և շրջափակման հիշատակի պետական թանգարանների միջև մշակութային համագործակցության մասին համաձայնագրի շրջանակներում նոյեմբերի10-ին՝ ժամը13:30-ին Երևան քաղաքի պատմության թանգարանում կբացվի «Լենինգրադ, Շրջափակում, Մարտական մատիտ, 1941-1944» խորագրով ցուցահանդես:

1 2 3 4 5 6 7 8 19