«Երևան-3»

Տոնածիսական խմորեղենը Երևանում

(19-20-րդ դարեր)

Սվետլանա Պողոսյան
Պատմական գիտությունների թեկնածու,
Հնագիտության, ազգագրության ինստիտուտ

Ավանդական սննդի համակարգը կազմված էր առօրյա և տոնա-ծիսական համալիրներից: Տոները ուղեկցվել են ծիսական հացկերույթներով: Աղանդերը դեսերտն է անուշեղեն, քաղցրավենիք, քաղցրեղեն, ամիճ /հնացած/, չարազ /գավառական/ տարբերակներ են: Այն ճաշից հետո մատուցվող մրգեղենն է, քաղցր ուտելեղենը (Ա. Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան 2003, էջ 19):  Մազա, մեզեն նշանակել է գինու կամ օղու հետ ուտելու թեթև բաներ, աղանդեր, չոր մրգեղեն (Մարտ. Հարությունյանց, Բացատրական բառգիրք, Ալեքսանդրապոլ, 1912, էջ 213):

Հոբելյանական հանդիսությունների նշանակությունը Երևանի մշակութային կյանքում

Հոբելյանական հանդիսությունները մեծ կարևորություն ունեն հայ մշակութային կյանքում, նրանց նշանակությունը մեծ է նաև սերունդների դաստիարակության գործում և ճանաչողական առումով: Իրականացնելով ցանկացած պետության կարևորագույն  գործառույթներից երկուսը` ճանաչողականը և դաստիարակչականը, պատահական չէ, որ հոբելյաններին պարբերաբար անդրադառնալն ու այն հանդիսավորությամբ հասարակությանը ներկայացնելը Խորհրդային Հայաստանի մշակութային կյանքում իր արժանի տեղն ուներ:

Արդի կրոնական կազմակերպությունները և դրանց բարոյահոգեբանական ազդեցությունը հասարակության վրա

Հայաստանը ինչպես նախկինում, այնպես էլ այսօր թատերաբեմ է եղել բազմաթիվ կրոնական ուղղությունների համար, որոնք իրենց գործունեությամբ «լույս» են տարածում մեզանում. արևելքից, արևմուտքից, հյուսիսից, հարավից զանազան կրոնական ալիքներ բախվելով ներխուժում են Հայաստան: Ոմանք «ճշմարտության լույսն» են բերում, ոմանք՝ «ճշմարտություն», ոմանք էլ՝ «տիեզերական եղբայրություն» և այլն:

Հյուսիսային պողոտայի մենտալ կերպարը Երևան քաղաքի ամբողջական կերպարի համատեքստում

Սույն աշխատանքը նպատակ է հետապնդում ներկայացնել դեռևս 1924թ. Երևանի գլխավոր պլանում տեղ գտած մի նախագծի` Հյուսիսային պողոտայի գաղափարախոսական և գործնական ծնունդի մասին: Թեման արդիական է նրանով, որ Հյուսիսային պողոտան կառուցվել և կառուցվում է մեր օրերում և կառուցվում է Հայաստանի մայրաքաղաք Երևանի հենց կենտրոնում: Հետազոտության նպատակն է ուսումնասիրել Հյուսիսային պողոտայի մենտալ կերպարը Երևան քաղաքի ամբողջական կերպարի համատեքստում, թե ինչ նշանակություն ունեցավ այս նորամուծությունը մարդկանց կյանքում, Երևանի մասին քաղաքացիների պատկերացումներում, և ինչ սոցիալական հետևանքներ ունեցավ:

Տեսակետ-առաջարկ Երևանի տարիքի վերաբերյալ

Հայկական լեռնաշխարհի վաղ բրոնզի դարի լավ ուսումնասիրված հուշարձան է Երևանի հարավ-արևմտյան մասում, Հրազդան գետի ձախ, այժմ Երևանյան լճի արևելյան բարձրադիր ափին գտնվող Շենգավիթ բնակատեղին, որի ուսումնասիրությամբ հնագետները զբաղվել են 1936 թվականից: (Նպատակ չի դրվել մանրամասն անդրադառնալ հնագույն Շենգավիթ բնակավայրի պատմությանը: Այդ մասին գրել են այն պեղող հնագետներ Ե. Բայբուրդյանը, Ս. Սարդարյանը և Հ. Սիմոնյանը:

Երևանի բարբառի կրոնաեկեղեցական բառաշերտը

Բարբառագիտական գրականության մեջ Արարատյան բարբառ լեզվաբանական եզրը հայտնի է նաև Երևանի բարբառ անունով (տե՛ս Հ. Աճառեան, «Հայերէն գաւառական բառարան», Թիֆլիս, 1913, էջ 25): Արևելյան խմբակցության -ում ճյուղի այս բարբառը հայոց լեզվի հնագույն տարբերակներից է:

Երևանի բերդի պատմության արդի մեկնաբանության փորձ

Աշխարհի հնագույն բնակավայրերից մեկը լինելով` Երևանն ունեցել է բազմաթիվ ամրոցներ ու բերդեր, որոնցից ամեն մեկն ի հայտ գալով պատմական որոշակի ժամանակաշրջանում` իր մեջ թաքցրել ու մեզ է հասցրել քաղաքի պատմության հեռավոր, անցած-գնացած ժամանակները…

Ծիծեռնակաբերդի խորհուրդը. հիշողությունից վերածնունդ

Երևանն իր տարածքով փոքր է, սակայն մեծ է իր 2793-ամյա պատմությամբ: Երևանի յուրաքանչյուր կտոր հողը հարյուրապատիկ անգամ մեծ է, քանզի հնամյա Էրեբունուց մինչև նորօրյա Երևանը լի է պատմական նշանավոր իրադարձություններով, հուշարձաններով, կոթողներով, բազմաթիվ զբոսայգիներով` մեր մայրաքաղաքի պատմության լուռ վկաներով: 

1 2