«Երևան-4»

Ներսես Աշտարակեցին՝ ազգային – ազատագրական պայքարի գործիչ

Ներսես Աշտարակեցու կերպարը, որպես Ամենայն Հայոց 121-րդ կաթողիկոսի, արժանիորեն լուսաբանվել է կենսագիրների և պատմագիրների կողմից: Բայց այն թերի կլիներ, եթե ուշադրությունից դուրս մնային կամ համեմատաբար քիչ ուսումնասիրվեին ազգային – ազատագրական պայքարի և կրթության ոլորտում վարած խստապահանջ գործունեությամբ պայմանավորված գործչի որակները: Օգտագործելով պատմության մեջ պահպանված տեղեկությունները՝ մեր աշխատանքը փոքրիկ փորձ է ներկայացնելու Ներսես Աշտարակեցու գործունեության վերոհիշյալ ոլորտները:

Լուսանկարչական արվեստը Երևանում (19-րդ դարի վերջ-20-րդ դարի կես)

Լուսանկարչությունը, որը ի հայտ է եկել տեխնոլոգիական հեղաշրջման արդյունքում, ժամանակի քառուղիներում կատարելագործվելով և իր ուրույն տեղը գտնելով, այսօր արդեն դարձել է մեր առօրյա կյանքի անբաժան մի մասնիկը, ժամանակի նյութական արտահայտությունները գրանցող և հավերժացնող արվեստի մի ճյուղը, որի ինքնատիպ դրսևորումն է նաև հայ լուսանկարչական արվեստը: Ներկայումս, սակայն, որքան էլ մեծ է հայ լուսանկարիչների ներդրումը համաշխարհային լուսանկարչական ժառանգության մեջ, այնուամենայնիվ, մենք չենք կարող հիմնովին և ամբողջապես ներկայացնել մասնավորապես երևանյան լուսանկարչական արվեստը, քանի որ վերջինիս ձևավորման և զարգացման պատմության ուրվագիծը դեռևս հստակ գծված չէ:

Խոսքային հաղորդակցման ձևերը Երևանի արդի հասարակության մեջ

Յուրաքանչյուր հասարակության մեջ խոսքային (վերբալ) հաղորդակցման ձևերը խիստ կարևոր են, քանի որ դրանք ապահովում են տվյալ հասարակության անդամների (սոցիալտարիքային և սեռային տարբեր խմբերի) փոխադարձ շփումները: Դրանք նաև ժամանակի հոլովույթի մեջ փոփոխական են, քանի որ շարունակաբար կորցնում են մեկ ձև և իմաստ, ձեռք բերելով մեկ ուրիշը՝ պայմանավորված մի շարք գործոններով, ինչպես մտածողության որոշակի դրսևորում, միջավայրի (այդ թվում և այլէթնիկ) ազդեցություն և այլն: Այս առումով խոսքային հաղորդակցության համակարգը (մասնավորապես դիմելաձևերը) խիստ դինամիկ է:

Երևան քաղաքի ընդարձակման պատմությունից. Դալմայի չորս գյուղերի հիմնադրումը (1939-1940 թթ.)

Երևան քաղաքի պատմության կարևոր մասնիկն է հանդիսանում ներկայումս մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա, Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների տարածքի մեջ մտնող Դալմայի չորս գյուղերի` Դավիթաշենի (Առաջին գյուղ), Անաստասավանի (Երկրորդ գյուղ), Սիլիկյանի (Երրորդ գյուղ, այնուհետև` Սպանդարյան), Հաղթանակի (Չորրորդ գյուղ) պատմությունը:

Թանգարանը՝ հայրենասիրական դաստիարակության միջավայր

Բավական չէ հիացիկ վերաբերմունք, անգամ պաշտամունք ունենալ դեպի անցյալ սերունդը.պետք է գերազանցել նրան: Հենց սա է հարգանքի այն պսակը, որ յուրաքանչյուր հետնորդ պարտավոր է դնել նախնյաց հիշատակների կոթողին:
Գարեգին Նժդեհ

Հայրենասիրական դաստիարակությունը, հանդիսանալով անձի համակողմանի զարգացման կարևորագույն հատկանիշներից մեկը, հայրենիքի նկատմամբ աստիճանական  և  անընդհատ  իրագործվող  սիրո և  հարգանքի դրսևորումն  է:

Երևան քաղաքը որպես հայ արդի գեղանկարչության զարգացման նոր հարթակ (1960-1980-ական թթ.)

20-րդ դարի 1960-1980-ական թվականները արդարացի կերպով դիտարկվում են իբրև ինքնուրույն ու վառ փուլ հայ կերպարվեստի նորագույն պատմության մեջ: Կայացման դժվարին շրջանը արդեն անցյալում էր, երկրում հաջողությամբ աշխատում էին 1920-1950-ական թվականներին ստեղծված գեղարվեստական կազմակերպությունները և ինստիտուտները:

Առաջինները Երևանի բժշկության մեջ

Առողջապահության և բժշկագիտության հարցերը հայ ժողովրդին հետաքրքրել են վաղ ժամանակներից: Բժշկությունը Հայաստանի մշակույթի անբաժանելի մասն է կազմում, նրա արմատները հասնում են դարերի խորքը: Ուրարտական և ավելի վաղ շրջանի հնագիտական պեղումների արդյունքները վկայում են բժշկական արվեստի բարձր մակարդակի մասին (բժշկական զանազան գործիքներ, դեղատան սարք և այլն)(1):

Երևանը 19-րդ դարի առաջին կեսին՝ ըստ Հովհաննես եպիսկոպոս Շահխաթունյանցի

Երևանի և շրջակա գավառների պատմության ուսումնասիրությամբ զբաղված հեղինակների մեջ իր ուրույն տեղն ունի Հովհաննես եպիսկոպոս Շահխաթունյանցը: Նրա հետազոտություններն ի սկզբանե ուշադրության են արժանացել ինչպես իր ժամանակի, այնպես էլ հետագա ուսումնասիրողների կողմից:(1)

ԵՐԵՎԱՆԸ «ՔԱՂԱՔ-ԱՅԳԻ» ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

Սույն հոդվածը պատրաստելու և ներկայացնելու առիթը հանդիսացավ մեր ճապոնացի գործընկերների հետ Օսակայի Սուիտա քաղաքի թանգարանում «Սենրիյամա քաղաք-այգի. ուտոպիան Թաիշոի (1) դարաշրջանում»  ցուցահանդեսի (Ապրիլ 23 – հունիս 05, 2016թ.) նախապատրաստական աշխատանքներին ներգրավված լինելու հանգամանքը, որի արդյունքում էլ ծնվեց Երևանը քաղաք-այգի համատեքստում քննարկելու հարցը:

ԵՐԵՒԱՆԻ ԱՌԵՂԾՈՒԱԾԱՅԻՆ ԱՇՏԱՐԱԿԻ ԳԱՂՏՆԻՔԸ

Աշտարակի նկարագրութիւնը։ Երեւանի պատմութեամբ հետաքրքրվողները քաջ ծանօթ են 17-րդ դարի ֆրանսիացի ակնավաճառ ու ճանապարհորդ Ժան Շարդենի`1673 թ. անձամբ տեսած ու նկարագրած Երեւանի աշտարակի առեղծուածին։ Շարդենը որոշակիօրէն յիշատակում է այս աշտարակը` տալով մի քանի մանրամասներ։

Կուռքերի պաշտամունքի մասին (տիեզերական էակներ)

Հնագույն քաղաքակրթության հայտնի կենտրոններում` Հայկական լեռնաշխարհում և շրջակա տարածքներում, Միջագետքում` Շումերում, Աքադում, Եգիպտոսում և այլ վայրերում կատարված հնագիտական պեղումների ժամանակ մշակութային արժեքների հետ հայտնաբերվել են նաև մարդու մարմնով, սակայն ոչ մարդանման դեմքերով /ճագարի, թռչունի/ տարօրինակ էակների` կուռքերի արձանիկներ ու քանդակներ:

1 2