«Երևան-5»

Շենգավիթ՝ Երևանի հնագույն քաղաքատեղին

Հակոբ Սիմոնյան

Երևանում է Հայկական լեռնաշխարհի վաղ բրոնզի դարի առանցքային հուշարձաններից մեկը՝ Շենգավիթ հնավայրը: Դեռևս 1920-ական թթ. ավելի քան 6 հա մակերեսով «Անհավատի բերդ» կոչվող հուշարձանն անխաթար վիճակում էր: Ամրոցն առաջինը հիշատակել է Երվանդ Շահազիզը(1):

Մասնակի ընդհատումներով 1936-1938, 1956-1983, 2000-2012 թթ. իրականացված պեղումները (ղեկ. Եվ. Բայբուրթյան, Ս. Սարդարյան, Հ. Սիմոնյան) բացահայտել են, որ Շենգավիթը հիմնադրվել է Ք. ա. IV հազարամյակում և հարատևել ավելի քան հազար տարի(2):

Հայա և Հալդիի (խալդի) աստվածների պաշտամունքների և անունների առնչությունների մասին

Հայոց Արարատ-Ուրարտու պետության (կամ Արամյան արքայատոհմի ժամանակաշրջանի) դիցարանի գլխավոր աստվածը Հալդին է (Խալդի): Ի տարբերություն հայոց դիցարանի շատ աստվածների Հալդիի մասին կա ավելի շատ տեղեկություն, հայտնաբերված արձանագրությունների և մշակութային այլ արժեքների (որմնանկարներ, բարձրաքանդակներ, զենքեր, զարդեր) շնորհիվ, որոնց վրա գրված է Հալդիի անունը կամ պատկերված է սիրելի աստվածը:

«Մշակ» լրագիրը Երևանի մասին

«Ո՞վ չի ճանաչում Մշակը, ո՞ր հայը գոնե շաբաթը մի անգամ ձեռք չի առնում նորան, ցանկանալով իմանալ, թե ի՞նչ է գործվում յուր թեև հեռավոր, բայց հարազատ հայրենիքում»:

Ռաֆայել Պատկանյան

Պարբերական մամուլը (թերթեր և ամսագրեր) ձևավորվել է Եվրոպայում 17-րդ դարի առաջին կեսին: Ժամանակի ընթացքում դառնալով ինֆորմացիայի, պրոպագանդայի հիմնական միջոցներից մեկը՝ պարբերական մամուլը հանդես է գալիս որպես «մի կողմից քաղաքական պայքարի, մյուս կողմից գիտելիքի տարածման հզոր զենք»(1) :

Հին ու նոր Երևանի ժամանցի վայրերը

(գինետներ, պանդոկներ, սրճարաններ, ռեստորաններ. զբոսաշրջության տեսանկյունից)

Գևորգ Օրբելյան
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի պետ

Հին Երևանում հասարակական զբոսատեղիներ, որպես այդպիսին, չկային: Քաղաքի բնակիչները զբոսնում էին եկեղեցիների հարակից տարածքներում, որոնք հսկա ստվերաշատ չինարենիներով, առվակներով ու ծորակներով հարմարեցված էին հանգստի ու զբոսանքի համար:

Այրարատի տարազախումբը հայոց տարազի համատեքստում

Ս. Հ. ՊՈՂՈՍՅԱՆ

Հայոց տարազը ներկայացնում է ինքնատիպ, զուտ տեղական յուրահատկություններով և դրան զուգահեռ համահայկական ընդհանրություններով բնութագրվող տարազախմբերի մի ներդաշնակ ամբողջություն: Այդ շարքում առանձնանում է Այրարատի տարազախումբը:

Այրարատյան տարազախմբի տարածման շրջանակները բավականին ընդարձակ են, աշխարհագրական առումով այն ներառում է պատմական Այրարատ նահանգի շատ գավառներ: Բացի այդ, Այրարատի տարազախմբի մեջ մտնում է նաև թիֆլիսահայերի և պարսկահայերի տարազը` իհարկե, որոշակի փոփոխություններով հանդերձ (1):

Միջազգային գիտաժողով՝ նվիրված Երևանի հիմնադրման 2800-ամյակին

Երևան քաղաքի պատմության թանգարանի սրահում մեկնարկել է մայրաքաղաքի 2800-ամյա հոբելյանին նվիրված գիտաժողով, որը կազմակեպվել է Երևան քաղաքի պատմության թանգարանի, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի և Երևանի պետական համալսարանի համատեղ ուժերով: