07, 2011

«Ոչ միայն հպարտանում, այլև հարգանքով նշում ենք մի հոբելյան, որը համայն հայության հպարտության ու պարծանքի ամփոփիչն է, գրավոր ու բանավոր վկայականը մեր ով լինելու ու այսօրվա մասին»

Այսօր նշվում է Երնանի պատմագրությունը՝ անցյալն ու ներկան իր պատերի ներքո ամփոփող Երևանի պատմության թանգարանի 80-ամյակը։ Թանգարան, որ պատմում է աշխարհի հնագույն քաղաքներից մեկի՝ Երևանի մասին։ Մենք գիտենք, որ Երևանի պատմության թանգարանում այսօր պահվում է ավելի քան 90 հազար առարկա՝ հնագիտական, ազգագրական, դրամագիտական, կերպարվեստի, գրավոր աղբյուրների, լուսանկարների և այլ հավաքածուներ, որոնք ներկայացնում են մայրաքաղաքի հնագույն ժամանակներից մինչն մեր օրերն ընդգրկող նյութական և հոգևոր մշակույթը։

Մեկնարկեցին Երևանի պատմության թանգարանի հիմնադրման 80-ամյակին նվիրված միջոցառումները

Երևանի պատմության թանգարանում հունիսի 30-ին հանդիսավորությամբ նշվեց թանգարանի հիմնադրման 80-ամյակը: Հանդիսավոր արարողությանը ներկա էին Երևանի քաղաքապետարանի, ՀՀ մի շարք նախարարությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, ՀՀ ԳԱԱ, ԳԱԱ ինստիտուտների, մայրաքաղաքում գործող մի շարք բարձրագույն ուսումնական հաստատությունների և թանգարանների ներկայացուցիչներ, թանգարանի նվիրատուներ և բարեկամներ, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

«Թանգարանը պատրաստ է ստանձնելու թանգարան-ինստիտուտի դեր և դառնալու գիտական կենտրոն»

Երևանի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանի ողջույնի խոսքը թանգարանի 80-ամյակին նվիրված հանդիսավոր նիստում

1 2 3