09, 2011

mueseum20131

Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15:00-ին, Երևան քաղաքի պատմության թանգարանում կբացվի գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին:

Նոր ցուցահանդես՝ նվիրված ՀՀ անկախության 20-ամյա հոբելյանին և Երևանի 2793-ամյակին

nikol111

Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15:00-ին, Երևան քաղաքի պատմության թանգարանում կբացվի գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին:

Երևանի տեղանվան ծագման շուրջ

Y3801201311

1) Երևան անվանումը հայկական համատեքստում միանգամայն թափանցիկ կառուցվածք ունի: Հնում երևան (յերևան, յերևանի տարբերակներով) նշանակել է` «երևումն և երևելի, յայտ, յայտնի». Երևան գալ, երևան հանել «ի յայտ գալ, երևելի, յայտնել»:

«Չկա անկախություն, երբ ապրում ես ուրիշի գծած սահմաններում»

yhm189201111

Երևանի պատմության թանգարանում սեպտեմբերի 20-ին բացվեց «Չկա անկախություն, երբ ապրում ես ուրիշի գծած սահմաններում» խորագրով ցուցահանդեսը` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա հոբելյանին և Երևանի 2793-ամյակին:

Երևանցիների տոնածիսական և կրոնական վարքագծի փոփոխությունները XX դարավերջին

Yerevan1

Հայոց քրիստոնեական տոնացույցի հենքը կազմող, սակայն բնապաշտական արմատներ ունեցող համաժողովրդական այդ տոներից յուրաքանչյուրն իր հերթին ծեսերի և սովորությունների մի մեծ շարք էր` իրենից նվիրական ուտեստով, սրբավայր-ուխտավայրերով, խնջույքներով, խաղերով, հավատալիքներով, ավանդազրույցներով, շնորհավորական փոխայցելություններով, նվիրատվություններով և ավանդական այլ բաղադրիչներով:

«Չկա անկախություն, երբ ապրում ես ուրիշի գծած սահմաններում»

yhm189201111

Երևան քաղաքի պատմության թանգարանը սեպտեմբերի 20-ին ժամը 15:00-ին սիրով հրավիրում է մասնակցելու Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա հոբելյանին և Երևանի 2793-ամյակին նվիրված «Չկա անկախություն, երբ ապրում ես ուրիշի գծած սահմաններում» խորագրով ցուցահանդեսի բացմանը:

Երևանի բնակչության շարժընթացը 1824-1914 թթ.

3rd-hark-noraguyn-shrjan-c1

Երևանը աշխարհի հնագույն բնակավայրերից է: Նրա պատմությունը հար և նման է հայ ժողովրդի բարդ տարեգրությանը: Նախքան պարսիկների, արաբների, սելջուկների, թուրքմենական քոչվոր ցեղերի և օսմանյան թուրքերի ասպատակությունները, Երևանի բնակչության մեծ մասը եղել են հայերը, հետագայում նրանց թիվն աստիճանաբար նվազել է, ու նրանց տեղն զբաղեցրել են եկվորները:

Երևանը դրսից

«Ընկալման» որոշ ազգաբանական առանձնահատկությունների մասին

Քաղաքի ազգաբանական ուսումնասիրությունը կարևոր է քաղաքական, տնտեսական, սոցիոմշակութային, արժեքային ու աշխարհայացքային տարբեր գործրնթացների դիտարկման համար. 20-րդ դարի ողջ րնթացքում քաղաքագոյացման ակտիվ գործրնթացների պայմաններում քաղաքներն անընդհատ փոխում էին իրենց «դեմքը», խոշորները հանդես գալիս որպես նորույթների ձևավորման ու տարածման հիմնական միջավայր:Խոշոր քաղաքներում էր կենտրոնանում հասարակու֊թյան առավել ակտիվ հատվածը, երիտասարդության հիմնական մասը։ Հայաստանում ևս գործում էր զարգացման նույն տրամաբանությունը, իհարկե, խորհրդային համակարգի ընձեռած հնարավորությունների շրջանակում: Նախախորհրդային շրջանի «ասիական տիպի» Երևանն ընդամենը մի քանի տասնամյակում վերածվեց տնտեսական, մշակութային, վարչաքա֊ղաքական կարևոր կենտրոնի։