11, 2011

Ցուցահանդես` նվիրված Անիի 1050-ամյակին

ՀՀ կառավարության հաստատած ծրագրի շրջանակներում Երևանի պատմության թանգարանի, Ազգային պատկերասրահի, Ազգային արխիվի և Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի համապատասխան նյութերով նոյեմբերի 29-ին Երևանի պատմության թանգարանի ցուցասրահում բացվեց Անիի 1050-ամյակին նվիրված ցուցահանդես:

Երևանի պատմության թանգարանում կբացվի Անիի 1050-ամյակին նվիրված ցուցահանդես

ՀՀ կառավարության հաստատած ծրագրի շրջանակներում Երևանի պատմության թանգարանի, Ազգային պատկերասրահի, Ազգային արխիվի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի համապատասխան նյութերով նոյեմբերի 29-ին` ժամը 15:00-ին, Երևանի պատմության թանգարանի ցուցասրահում կբացվի Անիի 1050-ամյակին նվիրված ցուցահանդես:
Ցուցահանդեսում կներկայացվեն լուսանկարներ, փաստաթղթեր, գրքեր և գեղանկարներ:

Օ. Ռիժկով. «Պատմական Հայաստանը» իսկական իրադարձություն էր Գոմելի մշակութային կյանքում»

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԱՊՀ մասնակից երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ նոյեմբերի 8-ին Բելառուսի Հանրապետության Գոմելի պալատա-պուրակային համալիրի Պասկևիչների և Ռումյանցևների ցուցասրահում բացվել է Երևանի պատմության թանգարանի ազգային տարազների ցուցահանդեսը:

Գոմելում շարունակվում է ԵՔՊԹ-ի ազգային տարազների ցուցահանդեսը

Բելառուսի Հանրապետության Գոմելի պալատա-պուրակային համալիրի Պասկևիչների և Ռումյանցևների ցուցասրահում շարունակվում է Երևան քաղաքի պատմության թանգարանի ազգային տարազների ցուցահանդեսը:

Ցուցահանդեսում ներկայացված են պատմական Հայաստանի տարբեր շրջանները ներկայացնող տաղանդավոր վարպետների պատրաստած հագուստներ և զարդեր, ինչպես նաև գորգեր ու հայկական բնակարանի այլ կենցաղային իրեր:

Գոմելում բացվեց ԵՔՊԹ-ի ազգային տարազների ցուցահանդեսը

ԱՊՀ մասնակից երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ 2011թ. նոյեմբերի 8-ին Բելառուսի Հանրապետության Գոմելի պալատա-պուրակային համալիրի Պասկևիչների և Ռումյանցևների ցուցասրահում բացվեց Երևան քաղաքի պատմության թանգարանի ազգային տարազների ցուցահանդեսը:

Գոմելում կբացվի Երևանի պատմության թանգարանի ազգային տարազների ցուցահանդեսը

Այդ առիթով Գոմելի պալատա-պուրակային համալիրի կայքէջը գրում է.«Հայատանը չքնաղ լեռնային բնությամբ և հնագույն պատմությամբ երկիր է, հարուստ պատմական նշանակալի փաստերով. Նրա տարածքում գոյություն է ունեցել հնագույն քաղաքակրություններից մեկը – Ուրարտու պետությունը, այնտեղ մ.թ. առաջին հազարամյակի սկզբներին ստեղծվել է նաև առաջին քրիստոնեական պետություններից մեկը: Նրա ժողովուրդը բազմադարյան պատմության ընթացքում մեկ անգամ չէ, որ դիմակայել է օտարերկրացիների արշավանքներին և հերոսաբար պահպանել իր անկախությունը

Բացվեց հանրապետական ֆիլատելիստական ցուցահանդեսը

Երևանի պատմության թանգարանում նոյեմբերի 1-ին բացվել է Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին և Երևան քաղաքի օրվան նվիրված հանրապետական ֆիլատելիստական ցուցահանդես: