03, 2012

Պատրիկ Ֆիորին այցելել է Երևան քաղաքի պատմության թանգարան

30.03.12

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մարտի 30-ին ընդունել է ֆրանսիացի հանրահայտ երգիչ Պատրիկ Ֆիորիին: Հանդիպումից հետո Պատրիկ Ֆիորին այցելել է Երևան քաղաքի պատմության թանգարան: Նա իր գրառումներն է թողել թանգարանում պահվող Հայ գրատպության 500-ամյակի և Երևանը 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու առթիվ հրատարակված գրառումների գրքում:

Մեկնարկել է արվեստների ավանդական «ART EXPO» ցուցահանդեսը

02.02.2012.11

Հայաստանի նկարիչների միությունում մարտի 2-ին մեկնարկեց ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ արդեն չորրորդ տարին անընդմեջ անցկացվող արվեստների ավանդական «ART EXPO» ցուցահանդեսը, որին մասնակցում է նաև Երևան քաղաքի պատմության թանգարանը:

Շարունակվում է դպրոցականների մշակութային օջախներ անվճար հաճախելու ծրագիրը

dproci-4-rd-dasaranc-u8673-1

Մարտի 1-ից վերսկսվել է քաղաքապետարանի ենթակայության դպրոցների աշակերտների` մշակութային օջախներ անվճար այցելության ծրագիրը:
Այսօր «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան և Երևանի քաղաքի պատմության թանգարան այցելած դպրոցականները շրջել են ցուցասրահներով, ծանոթացել մայրաքաղաքի հիմնադրման և զարգացման պատմությանը: