09, 2012

Եվրոպական ժառանգության օրեր Երևանում

Ըստ ընդունված սկզբունքի՝ «Եվրոպական ժառանգության օրեր» միջոցառումների շարքը կազմակերպվում է յուրաքանչյուր տարվա սեպտեմբերյան հանգստյան օրերին, որին մասնակցում է եվրոպական մշակութային համաձայնագիրը ստորագրած 50 պետություն:

Քաղաքային էքսկուրսիա՝ «Ճանապարհ» խորագրի ներքո

Սեպտեմբերի 29-ին Հայաստանը կմիանա Եվրոպական ժառանգության օրեր» ձեռնարկին, որն այս տարի անց է կացվում «Ճանապարհ» խորագրի ներքո:

Այդ օրը՝ ժամը 12:00-13:30, Երևան քաղաքի պատմության թանգարանը (Երևան, Արգիշտիի 1/1) նախաձեռնել է քաղաքային էքսկուրսիա թանգարանից դեպի Հանրապետության հրապարակ:

Բացվեց «XOLST» ստեղծագործական միավորման ցուցահանդեսը

Երևան քաղաքի պատմության թանգարանում սեպտեմբերի 6-ին բացվեց «XOLST» ստեղծագործական միավորման ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են ռուս ժամանակակից նկարիչների աշխատանքները:

Կներկայացվեն ռուս ժամանակակից նկարիչների աշխատանքները

Երևան քաղաքի պատմության թանգարանը հրավիրում է մասնակցելու «XOLST» ստեղծագործական միավորման ցուցահանդեսի բացմանը, որը տեղի կունենա այսօր՝ ժամը 16.00, Արգիշտիի 1/1 հասցեում:

Ցուցահանդեսում կներկայացվեն ռուս ժամանակակից նկարիչների աշխատանքները:

Երևան քաղաքի պատմության թանգարան