10, 2012

Գիտաժողովի մասնակիցներն այցելեցին Երևան քաղաքի պատմության թանգարան

Երևանը 2012 թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու միջոցառումների շրջանակում` ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, ԻԿՕՄ-ի Հայաստանի ազգային կոմիտեն և «Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը  ս. թ. հոկտեմբերի 20-25-ը անց են կացնում Թանգարանների միջազգային խորհրդի կրթություն և մշակութային գործունեություն միջազգային կոմիտեի (ՍԵԿԱ) տարեկան 41-րդ գիտաժողովը` «Թանգարան և գրավոր հաղորդակցություն. ավանդույթ և նորարարություն» խորագրով:

Բացվեց «Երևան. հայացք ապագայից» ցուցահանդեսը

Միջթանգարանային համագործակցության ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 11-ին  «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի և Երևան քաղաքի պատմության թանագարանի համատեղ նախաձեռնությամբ «Սասունցի Դավիթ» պարտեզ-սրահում բացվեց Երևնաի 2794-ամյակին նվիրված «Երևան. հայացք ապագայից» ցուցադրությունը:

Ցուցադրության հանդիսավոր բացման պատիվը վերապահվել էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

Ցուցահանդեսներ՝ նվիրված Երևանի 2794-ամյակին

«Երևան. Հայացք ապագայից»

Երևանի օրվա տոնակատարության շրջանակներում Երևան քաղաքի պատմության թանգարանը և «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամը հոկտեմբերի 12-ին, 13-ին և 14-ին հրավիրում են «Երևան. Հայացք ապագայից» խորագրով ցուցադրությանը:

Ցուցադրությունը կազմակերպվել է «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի «Սասունցի Դավիթ պարտեզ-սրահում»:

Ցուցադրության ընթացքում Երևան քաղաքի պատմության թանգարանն իր հավաքածուից կներկայացնի արվեստի 36 գործ: