11, 2012

Լույս է տեսել «Երևան-3» գիտական հոդվածների ժողովածուն

Book-Yerevan2012

Երևան քաղաքի պատմության թանգարանը հրատարակել է  «Երևան-3» գիտական  հոդվածների ժողովածուն: Ժողովածուում տեղ գտած հրապարակումները վերաբերում են մայրաքաղաքի հուշարձանների վիճակին, 21-րդ դարասկզբին Երևանում տեղի ունեցած ժողովրդագրական գործընթացներին, էկոլոգիական, սոցիալական և սանիտարական վիճակով պայմանավորված՝ առողջապահական հիմնախնդիրներին, գետնանցումների բարելավման ճանապարհներին, Երևանի քաղաքաշինական դիմագծին, պատմության մի շարք ուշագրավ խնդիրներին ու պատմական առանձին իրադարձություններին, մի շարք այլ ուշագրավ թեմաների:

Ժողովածուում տեղ գտած հրապարակումների էլեկտրոնային տարբերակին կարող եք ծանոթանալ այստեղ:

«Նայիր աշխարհին իմ գույներով»

1

Երևան քաղաքի պատմության թանգարանում ս/թ նոյեմբերի 2-ին բացվեց  երիտասարդ նկարչուհի Անուշ Հովհաննիսյանի «Նայիր աշխարհին իմ գույներով» խորագիրը կրող առաջին անհատական ստեղծագործությունների ցուցահանդեսը, որի աջակիցն է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: