03, 2013

Մ. Շահինյանի առաջին անհատական ցուցահանդեսը

Էրեբունի-Երևանի 2795-ամյակին ընդառաջ Երևան քաղաքի պատմության թանգարանում ս/թ. մարտի 15-ին բացվեց նկարիչ Մհեր Շահինյանի առաջին անհատական ցուցահանդեսը` նվիրված քաղաքի հոբելյանին: Ներկայացված են նկարչի շուրջ 50 աշխատանքներ: Ցուցահանդեսը կգործի մինչև մարտի 30-ը:

«CTS 2013» զբոսաշրջային ցուցահանդես

Երևան քաղաքի պատմության թանգարանը մասնակցեց ս/թ մարտի 1-2-ը «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցած «CTS 2013» զբոսաշրջության 12-րդ միջազգային ցուցահանդեսին: