04, 2013

Հրաժեշտ «Գրքի համաշխարհային մայրաքաղաք» տիտղոսին

Երևանի քաղաքապետարանում ապրիլի 20-ին տեղի ունեցած հանդիսավոր արարողությամբ ամփոփվեց Երևանը 2012 թվականին գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու միջոցառումների ծրագիրը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը վերջին գրառումը  կատարեց Երևանը համաշխարհային գրքի մայրաքաղաք հռչակվելու և հայ գրատպության 500-ամյակի առիթով հրատարակված «Երևան» գրքում. «Հպա՛րտ եմ Երևանով»:

Երևանի պատմության թանգարանը ներկայացվել է Ճապոնիայում

16.04.2013թ. Ճապոնիայի «Լեյք Բիուա» թանգարանում ունեցած զեկուցման ընթացքում Երևանի պատմության թանգարանի աշխատակից Գ. Օրբելյանը ներկայացրեց Երևան քաղաքի պատմության թանգարանի մասին համառոտ տեղեկատվություն` թանգարանի հիմնադրման, ցուցադրության, հավաքածուների, աշխատակազմի, միջոցառումների, կրթական ծրագրերի և մի շարք այլ կարևոր իրադարձությունների մասին:

Դպրոցի 4-րդ դասարանցիները այցելեցին Երևանի պատմության թանգարան

Պատմության թանգարանում աշակերտները ծանոթացան Երևանի հնագիտական գտածոների հետ: Թանգարանում դիտեցին միջնադարյան Երևանի գործող տաճարների մակետները…

Բացվեց Նարգիզ Փաշայանի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը

Երևան քաղաքի պատմության թանգարանում ապրիլի 5-ին բացվեց Նարգիզ Փաշայանի ստեղծագործությունների «Տոն, որ միշտ մեզ հետ է» խորագրով անհատական ցուցահանդեսը՝ նվիրված Մայրության և գեղեցկության տոնին:

Թանգարանի հյուրն էին անչափահաս իրավախախտները

Երևանի քաղաքապետարանի երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը ՀՀ ոստիկանության  անչափահաս իրավախախտների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի ստորաբաժանման հետ համատեղ ՀՀ ոստիկանության 95-ամյակի կապակցությամբ ապրիլի 4-ին հանդես եկան աննախադեպ նախաձեռնությամբ:

Ցերեկույթ` նվիրված Թուրքմենչայի պայմանագրի 185-ամյակին

Երևան քաղաքի պատմության թանգարանում   մարտի 29-ին տեղի ունեցավ Թուրքմենչայի պայմանագրի և Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին պատմական իրադարձության 185-ամյակին նվիրված ցերեկույթ: Հիշեցնենք, որ Թուրքմենչայի պայմանգիրը ստորագրվել է 1828թ. փետրվարի 10-ին, դրանով ավարտվել է վերջին` ռուս-պարսկական 1826-1828թթ. պատերազմը: