09, 2013

Կյանքից հեռացել է դոկտոր Ռոստոմ Ոսկանյանը

Rostom11

2013 թ. օգոստոսի 11-ին ԱՄՆ-ում կյանքից հեռացավ իրանահայ ճարտարապետ, Թեհրանի պետական համալսարանի պրոֆեսոր, Երևանի ճարտարագիտական-շինարարական պետական համալսարանի պատվավոր դոկտոր Ռոստոմ Ոսկանյանը:

Բացվեց «ԵՐԵՎԱՆ. Հայացք XXI դարից» ցուցահանդեսը

210913111

Սեպտեմբերի 21-ին Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանում «Եվրոպական ժառանգության օրերի շրջանակներում» տեղի ունեցավ «ԵՐԵՎԱՆ. Հայացք XXI-րդ դարից» լուսանկարների ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը: Հիշեցնենք, որ ցուցահանդեսն անց է կացվում ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի պատմության թանգարանի համագործակցությամբ:

«ԵՐԵՎԱՆ. Հայացք XXI դարից»

yhm2109131

ՀՀ մշակույթի նախարարությունը և Երևանի պատմության թանգարանը ներկայացնում են

Սեպտեմբերի 21-ին ժամը 15:00 Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանում «Եվրոպական ժառանգության օրերի» շրջանակներում տեղի կունենա «ԵՐԵՎԱՆ. Հայացք XXI-րդ դարից» լուսանկարների ցուցահանդեսի բացման արարողությունը: Ցուցահանդեսն անց է կացվում ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի պատմության թանգարանի համագործակցությամբ:

Գյումրիում տեղի ունեցավ «ԱՐՏ ԷՔՍՊՈ 2013»-ի պաշտոնական բացումը

yhm20091311

Այսօր Գյումրիում հրաշալի մշակութային իրադարձություններով լի օր էր: Այստեղ անցկացվում էր ԱՊՀ երկրների միջազգային առաջին ցուցահանդեսը և «Արտ-Էքսպո»-ն: Ցուցահանդեսի ընթացքում Գյումրիի կենտրոնական հրապարակում առանձին տաղավարներով ներկայացվեցին «ԱրտԷքսպո-ԱՊՀ» (ԱՊՀ 9 երկիր), «Արտ-Էքսպո-Մարզեր» եւ «ԱրտԷքսպո-ամենամյա միջոցառումներ» հարթակները:

Բնաշխարհի գույները Կամսարի կտավներում

YerevanHistoryMuseum40011

Սեպտեմբերի 13-ին Երևան քաղաքի պատմության թանգարանի ճեմասրահում բացվեց Կամո Սահակյանի  (Կամսար) անհատական ցուցահանդեսը: Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը,  Երևան և Եղեգնաձոր քաղաքների արվեստասերներ և մտավորականներ:

Կամսարի անհատական ցուցահանդեսը

Kamsar11

Երևան քաղաքի պատմության թանգարանում սեպտեմբերի 13-ին կբացվի Կամսարի (Կամո Սահակյան) անհատական ցուցահանդեսը:

Ցուցահանդեսի հանդիսավոր բացումը տեղի կունենա ժամը 15:00-ին:

Ցուցահանդեսը կգործի մինչև սեպտեմբերի 23-ը:

Երևան քաղաքի պատմության թանգարան