02, 2014

Ամփոփվեցին վիկտորինայի արդյունքները

Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ Երևան քաղաքի պատմության թանգարանը հանդես եկավ յուրօրինակ վիկտորինայի նախաձեռնությամբ: Կարևորելով Երևան քաղաքի վերաբերյալ պատմական և փաստագրական գրականության տարածումը և առաջնորդվելով ԻԿՕՄ-ի (Թանգարանների միջազգային խորհուրդ) կողմից Թանգարանների միջազգային օրվա այս տարվա «Թանգարանային հավաքածուներն են ստեղծում կապեր» գլխավոր խորագրով՝ թանգարանն իր այցելուներին առաջարկեց մասնակցել վիկտորինային, պատասխանել առաջադրված10-ը հարցերին և ստանալ գիրքը՝ նվեր: