04, 2014

Հանդիպում վաստակաշատ քանդակագործ Խաչատուր Իսկանդարյանի հետ

Երևան քաղաքի պատմության թանգարանում ապրիլի 30-ին տեղի ունեցավ «Թանգարանի նվիրատուները» շարքից առաջին հանդիպումը, որը կրում էր «Խաչատուր Իսկանդարյան – Վաստակաշատ քանդակագործն ու հին երևանցին» խորագիրը: Այն նվիրված էր վարպետի 91-ամյակին:

Միջոցառում՝ նվիրված վարպետի 91-ամյակին

Հրավիրում ենք մասնակացելու «Թանգարանի նվիրատուները» շարքից առաջին հանդիպմանը՝ «Խաչատուր Իսկանդարյան – Վաստակաշատ քանդակագործն ու հին երևանցին» միջոցառմանը՝ նվիրված վարպետի 91-ամյակին:

Բացօթյա ցուցահանդես՝ նվիրված հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան

Երևանի կենտրոն վարչական շրջանի նախաձեռնությամբ ապրիլի 18-ին մայրաքաղաքի Երիտասարդական զբոսայգու 5-րդ հատվածում՝ «Բարեկամության ձեռքեր» արձանի շրջակայքում, տեղի ունեցավ բացօթյա ցուցահանդես:

Բացվեց Ջավախքի հայ նկարիչների աշխատանքների ցուցահանդեսը

Ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ Երևան քաղաքի պատմության թանգարանում ՀՀ Սփյուռքի նախարարության և «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի նախաձեռնությամբ ապրիլի 18-ին բացվեց Ջավախքում ստեղծագործող հայ նկարիչների և քանդակագործների աշխատանքների ցուցահանդեսը:

Երևանի պատմության թանգարանում բացվել է «Պատմության հետքերով» ցուցահանդեսը

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան ընդառաջ (Ապրիլի 18) Երևանի պատմության թանգարանում ապրիլի 16-ին բացվեց «Կարմիր բլուր» պատմամշակութային վայրից հայտնաբերված գտածոների «Պատմության հետքերով» խորագրով ցուցահանդեսը…

Տեղի ունեցավ Երևանի և քույր-քաղաքների բարեկամության խորհրդանիշ «Բարեկամության ծառի» շնորհանդեսը

Այսօր Երևանի պատմության թանգարանում տեղի ունեցավ Երևանի հետ ֆրանկոֆոն քաղաքների համագործակցության վերաբերյալ «Բարեկամության ծառի» շնորհանդեսը՝ ֆրանկոֆոն քաղաքների մասին նյութերի ցուցադրմամբ: