10, 2014

Երևանի պատմության թանգարանում կբացվի «Տիկնիկային պատմություններ» ցուցահանդեսը

Երևան քաղաքի պատմության թանգարանի թեմատիկ ցուցահանդեսների սրահում 2014թ. նոյեմբերի 11-ին՝ ժամը 15:00-ին, տեղի կունենա «Տիկնիկային պատմություններ» ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը:

«Էրեբունի-Երևանը» բոլոր երևանցիներիս սրտում է

«Էրեբունի-Երևան 2796»-ին ընդառաջ ֆեյսբուքյան հարցազրույց Երևան քաղաքի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանի հետ։

Ստավրոպոլի քաղաքապետ Գեորգի Կոլյագինը այցելեց Երևանի պատմության թանգարան

«Էրեբունի-Երևան 2796» տոնակատարություններին մասնակցելու նպատակով Երևան ժամանած Ստավրոպոլի քաղաքապետ Գեորգի Կոլյագինը Երևանի քաղաքապետարանի Ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով նախագահ Նաիրա Նահապետյանի հետ միասին այցելեցին Երևանի պատմության թանգարան:

«Քաղաքը» խորագրով գեղարվեստական կապ՝ հնի ու նորի միջև

Երևան քաղաքի պատմության թանգարանի ցուցասրահներում Երևանի տոնին ընդառաջ խորհրդանշական ցուցահանդեսներ են բացվել։ Սրահներից մեկում թանգարանի ֆոնդերում պահվող կտավներ են՝ 20-րդ դարասկզբի նկարիչներ Վահրամ Գաֆեսճյանի, Գևորգ Հովսեփյանի, Արարատ Ղարիբյանի, Սարգիս Հովհաննիսյանի, Լևոն Հակոբյանի. Երևանի 1930-ականների համայնապատկերներն են՝ 35 աշխատանք: Մյուս սրահում մերօրյա Երևանն է՝ քաղաքանկարի ժանրի նկարիչ Պետո Պողոսյանի անհատական ցուցահանդեսը։ Նկարիչը «Քաղաքը» խորագրով 32 քաղաքային պատկեր է ներկայացնում։ 

Երևանի պատմության թանգարանում կբացվի Պետո Պողոսյանի անհատական ցուցահանդեսը

«Էրեբունի-Երևան 2796» տոնին ընդառաջ ս.թ. հոկտեմբերի 9-ին՝ ժամը 17:00-ին, սիրով հրավիրում ենք ներկա գտնվելու Պետո Պողոսյանի «ՔԱՂԱՔԸ» խորագրով անհատական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը, որը տեղի կունենա Երևան քաղաքի պատմության թանգարանում: